Երևանի Դավիթաշեն թաղամասի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Բաժանորդագրվել

Դեպքի վայրում աշխատում են չորս մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի Անաստաս Միկոյան փողոցի բազմաբնակարան շենքերից մեկում հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

«ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնը ժամը 16։51-ին ահազանգ է ստացվել, որ Միկոյան 25 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է»,– ասված հաղորդագրությունում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։24-ին։

ՆԳՆ–ից Sputnik Արմենիային հայտնեցին, որ բնակարանում այրվել է պատուհան և պահարան։ Նախնական տվյալով` տուժածներ չկան։

Leave a comment