Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Չորեքշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրեց Իրանի իշխանություններին, որ ԱՄՆ զինված ուժերը կհարձակվեն և կոչնչացնեն Իրանում գտնվող կամուրջներն ու էլեկտրակայանները՝ ի պատասխան Հորմուզի նեղուցում նավերի վրա ցանկացած հարձակման։
«Այսուհետ, ամեն անգամ, երբ Իրանի Իսլամական Հանրապետությունը հարձակվի Հորմուզի նեղուցում գտնվող նավի վրա՝ հրթիռով, անօդաչու թռչող սարքով կամ ցանկացած զենքով, Միացյալ Նահանգները կռմբակոծի և կոչնչացնի մեկ կամուրջ կամ էլեկտրակայան, այդ թվում՝ մայրաքաղաք Թեհրանի մոտակայքում կամ ներսում գտնվողները», – գրել է Թրամփը Truth Social սոցիալական մեդիա հարթակում։