Հասարակություն
22.07.2026 | 16:02
Together Alone ֆիլմը «Ոսկե ծիրան» երևանյան 23-րդ միջազգային կինոփառատոնում միջազգային ժյուրիի հատուկ հիշատակման մրցանակի է արժանացել։ Այս մասին հայտնում է ֆիլմն արտադրած Gravity Production ընկերությունը։
Ընկերությունից նշում են, որ մրցանակը ֆիլմի ստեղծագործական և տեխնիկական թիմի համատեղ աշխատանքի ու մասնագիտական գործունեության գնահատականն է։
«Այս ճանաչումը ոչ միայն նշանակալի ձեռքբերում է, այլև նոր փուլ ֆիլմի միջազգային կինոփառատոնային ճանապարհորդության մեջ։ Վստահ ենք, որ այն դեռ կունենա նոր ցուցադրություններ, նոր հանդիսատես և նոր հաջողություններ աշխարհի տարբեր հարթակներում»,- ասվում է հաղորդագրությունում։
Ֆիլմի ռեժիսորն ու սցենարի հեղինակն Արթուր Սահակյանն է, պրոդյուսերը՝ Արամայիս Հայրապետյանը, օպերատորը՝ Սիմոն Դավթյանը, մոնտաժողը՝ Նարեկ Խաչատուրյանը, ձայնային ձևավորումն ու երաժշտությունը կատարել է Արման Փարսամյանը, իսկ գունային մշակումը՝ Adler Colorist-ը։