Համա-ՀՄԸՄ-ական 13-րդ ընդհանուր բանակումը, որը սկաուտական համահայկական ամենամեծ հավաքն է, տեղի է ունենալու Բյուրականում՝ հուլիսի 24-ին և շարունակվելու է մինչև օգոստոսի 2-ը։ Միջոցառումն իր շուրջն է համախմբել տարբեր երկրներից Հայաստան եկած պատվիրակություններին։ Մինչ այդ տեղի են ունեցել այլ միջոցառումներ Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության նախաձեռնությամբ, որի մասին մանրամասներ են ներկայացրել ՀՄԸՄ ԿՎ հանրային կապերի և հաղորդակցության հանձնաժողովի ատենապետ Գևորգ Հակոբճյանը և հանձնաժողովի անդամ Նաիրի Ազարիկյանը։