Քոլբի Քովինգթոն․ «Համոզված եմ` Արման Ծառուկյանը դառնալու է UFC-ի չեմպիոն»

UFC-ի նախկին մարտիկ, ամերիկացի Քոլբի Քովինգթոնը բարձր է գնահատել Արման Ծառուկյանի՝ չեմպիոն դառնալու շանսերը։ UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Ծառուկյանը վերջերս RAF (Real American Freestyle) ազատ ոճի ըմբշամարտի լիգայում մրցել էր 38-ամյա Քովինգթոնի հետ ու պարտվել 3։5 հաշվով։

«Ես նրան ասացի, որ դա անհավանական մենամարտ էր։ Նաև ասացի, որ նա դառնալու է UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոն։ Ես միանգամայն համոզված եմ դրանում։ Չեմ կարծում, որ որևէ մեկը կարող է հաղթել նրան այդ դիվիզիոնում։ Դա իդելական քաշային կարգ է Արմանի համար։ Ջասթին Գեյջին ոչ մի շանս չունի։ Հիմա ոչ ոք չի կարող կանգնեցնել նրան։ Ես ինքս զգացի դա»,- Քոլբի Քովինգթոնի խոսքը մեջբերում է Submission Radio-ն։

29-ամյա Ծառուկյանը UFC-ում նորամուտը նշել է 2019 թվականին, նախորդ մենամարտն անցկացրել է 2025թ․ նոյեմբերի 22-ին՝ խեղդող հնարքով հաղթելով նորզելանդացի Դեն Հուկերին։ Խառը մենամարտերում Հայաստանի ներկայացուցիչը մասնակցել է 26 հանդիպման, տարել 23 հաղթանակ ու կրել 3 պարտություն։

Leave a comment