Կենտրոնական ընտրական հանձնաժողովում այսօր դռնփակ նիստով շարունակվում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավոր Նարեկ Կարապետյանի վերաբերյալ դատախազության ներկայացրած միջնորդության քննությունը։
ԿԸՀ-ն արդեն բավարարել է դատախազության միջնորդությունը՝ Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրելու մասին։ Բայց ազատազրկելու հետ կապված համաձայնության վերաբերյալ նիստը շարունակվելու է 15։30-ին։
«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Գոհար Մելոյանը լրագրողներին ասաց, որ նախորդ միջնորդությունները վերադարձնելուց հետո ԿԸՀ-ն ինչ-որ մի հրաշքով վարույթ է ընդունել Նարեկ Կարապետյանի վերաբերյալ դատախազության նոր միջնորդությունը։
«Հիմա այնտեղ փորձում են իրավական տարընթերցում իրականացնել, իրավական վակխանալիան հենց դա է։ Նպատակն ակնհայտ է, սա բացառապես քաղաքական քինախնդրություն է, այս գործընթացն ընդհանրապես աղերս չունի իրավական գործընթացի հետ։ Սա իրավունքի դեֆորմացիա է, եւ նպատակն է Նարեկ Կարապետյանին ապօրինաբար, քաղաքական դրդապատճառներով ազատությունից զրկել, երբ դրա հնարավորությունն այլեւս չկա»,- ասաց Գոհար Մելոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Նա նշեց, որ իրենց ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանին փորձում են ֆիզիկապես մեկուսացնել՝ զրկելով ազատությունից։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: