Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, 2026 թվականի հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով։
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը հայտնեց, որ դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը։
Թևանյանն առաջին անգամ երկու ամսով կալանավորվել էր 2026 թվականի մայիսի 23-ին։
Դատախազը Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցել Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական դավաճանության հանցակազմի հատկանիշներով։ Թևանյանը չի ընդունում իրեն վերագրվող մեղադրանքը։
Հուլիսի 4-ին Վերաքննիչ քրեական դատարանը մերժել էր Թևանյանի նախնական կալանքի դեմ պաշտպանական կողմի բողոքը։ Փաստաբանական թիմը հայտարարել էր որոշումը Վճռաբեկ դատարանում վիճարկելու մտադրության մասին։
Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1256186