Երբ ասում ենք՝ հանքարդյունաբերություն, մետալուգիա, առաջին հերթին պատկերացնում ենք տղամարդկանց աշխատակազմ, իսկ իրականում այս ոլորտում ևս կանանց դերն ու զբաղվածությունը շատ մեծ է։ Օրինակ՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում 4800-ից ավելի աշխատակիցների շուրջ 20 տոկոսը կանայք են։
Նրանցից մեկը Գայանե Իվանյանն է, ով շուրջ 30 տարի է աշխատում է հանքարդյունաբերության ոլորտում։ Տիկին Գայանեն ծնվել է Քաջարան քաղաքում դպրոցն ավարտելուց հետո սկսել է իր աշխատանքը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում։ Այս պահին աշխատում է արտադրական վերահսկության վարչությունում, որպես նմուշարկող։
Մանրամասները՝ տեսանյութում։