Ստուգում ենք համավճարի կիրառումը. ապահովագրական հիմնադրամի տնօրենը հակասո՞ւմ է ինքն իրեն

https://arm.sputniknews.ru/20260722/stugum-enq-hamavtshari-kirarumy-apahvovagrakan-himnadrami-tnoreny-hakasum-e-inqn-iren-104920551.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/08/43063844_99:0:1519:1065_1920x0_80_0_0_1e39496402aad22c3d57dd6f49f60bab.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

առողջության ապահովագրություն, պոլիկլինիկա, հայաստան, հհ առողջապահության նախարարություն, համավճար

առողջության ապահովագրություն, պոլիկլինիկա, հայաստան, հհ առողջապահության նախարարություն, համավճար

Բաժանորդագրվել

Տևական ժամանակ է` բազմաթիվ ծնողներ ահազանգում են, որ պոլիկլինիկաներում նեղ մասնագետների մոտ մինչև 18 տարեկանների բուժումը դարձել է համավճարով։

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը հերքում է լուրը, թե պոլիկլինիկաներում մասնագիտական որևէ խորհրդատվություն վճարովի կամ համավճարով է դարձել անչափահասների համար։ Այս մասին ասաց Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Սամվել Խարազյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։

Նա միաժամանակ ասաց, որ ստուգում են այն բժշկական կազմակերպությունները, որտեղ մինչև 18 տարեկանների դեպքում կիրառվել է համավճար` հասկանալու համար պատճառները։

Նշենք, որ արդեն մոտ 1-1.5 ամիս է` բազմաթիվ ծնողներ ահազանգում են`պոլիկլինիկաներում նեղ մասնագետների մոտ մինչև 18 տարեկանների բուժումը դարձել է համավճարով։

Հավելենք, որ ՀՀ կառավարության որոշումներից մեկով մինչև 18 տարեկան երեխաների, առաջին կարգի հաշմանդամություն ունեցող անձանց և մի քանի այլ խմբի բուժման համար չի կարող համավճար սահմանվել։

«Մասնագիտական որևէ խորհրդատվություն չի դարձել վճարովի կամ համավճարով։ Համավճարը կիրառելի է բոլոր ապահովագրական համակարգերում` որպես ապահովագրության փաթեթի կառավարման գործիք։ Ապահովագրության համակարգում կան ծառայություններ, որոնք 50 տոկոսով են փոխհատուցվում, կան ծառայություններ, որոնց համար համավճար է կիրառվում։ Շատ պոլիկլինիկաներում այդ համավճարները կիրառվում են, երբ խոսքը վերաբերում է այնտեղ չգրանցված քաղաքացիներին»,– նշեց Խարազյանը։

Նա նշեց, որ օրենքով մինչև 18 տարեկանների համար իրենց պոլիկլինիկաներում որոշակի նեղ մասնագետների խորհրդատվությունները եղել են և շարունակում են լինել անվճար:

«Պետք է հասկանանք` արդյոք կիրառված համավճարներն ամրագրված են եղել տնօրենի հրամանով, ում համար են այդ համավճարները կիրառվել և այլն: Դրանից հետո բոլոր հանրային աղբյուրներով և մեր կայքէջով այդ տվյալները կհրապարակենք և հասանելի կդարձնենք մեր քաղաքացիներին: Մեր քաղաքացիների ընտրությունն է, թե իրենք որ մասնագետին կընտրեն. այն մասնագետին, որի համար կիրառվում է համավճա՞ր խորհրդատվության դեպքում, թե՞ այն մասնագետին, որի համար չի կիրառվում»,– ասաց Խարազյանը։

Առողջության ապահովագրության համակարգից օգտվողների թիվն ավելացել է. Խարազյան

Նա անդրադարձավ նաև մեծահասակների հետ կապված ահազանգերին, երբ նրանցից պահանջում են համավճար այն ծառայությունների դիմաց, որոնք 2 ամիս առաջ ստացել են անվճար։ Հիմնադրամի տնօրենը շեշտեց` համավճարը կիրառվել է առաջին 5 ամսին, սակայն այդ մասին քաղաքացիները սկսել են բարձրաձայնել հունիսին:

Խարազյանը նաև շեշտեց` այս տեղեկությունն էլ են դիտարկում` հասկանալու համար` արդյոք համավճարի կիրառումը տնօրենների հրամանով է, և, եթե այո, ապա երբ է հաստատվել, երբ են փոփոխությունները կատարվել:

Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը գործում է հունվարի 1-ից։ Առաջին փուլում համակարգում ընդգրկվել են 200 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացող անձինք։ Այս փուլում ներառվել են նաև մինչև 18 տարեկան երեխաներն ու 65 տարեկանը լրացած մեծահասակները` առանց բացառությունների։ Այս խմբի անձանց համար 2026 թվականին կգործի պետական 100–տոկոսանոց աջակցություն։

Առողջության պարտադիր ապահովագրության համակարգի տարեկան փաթեթը 129 600 դրամ է, որն իր մեջ ներառում է կանխարգելիչ, վաղ հայտնաբերմանն ուղղված, սքրինինգային, հիվանդանոցային ծրագրեր, դեղորայքային ապահովում, շտապօգնության ծառայություններ։

Մեկը շահում է, մյուսը՝ տուժում․ առողջության ապահովագրության խութերը

Leave a comment