https://arm.sputniknews.ru/20260722/narek-karapetjany-zrkvec-andzernmkheliutjunic-kyhn-bavararec-datakhazi-mijnvordutjuny–104917721.html
Նարեկ Կարապետյանը կզրկվի անձեռնմխելիությունից. ԿԸՀ–ն բավարարեց դատախազի միջնորդությունը
Նարեկ Կարապետյանը կզրկվի անձեռնմխելիությունից. ԿԸՀ–ն բավարարեց դատախազի միջնորդությունը
Sputnik Արմենիա
Նարեկ Կարապետյանը ներկա չէր ԿԸՀ նիստին։ 22.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-22T14:50+0400
2026-07-22T14:50+0400
2026-07-22T14:51+0400
հայաստան
նարեկ կարապետյան
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)
հհ դատախազություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1f/100428084_12:0:1600:893_1920x0_80_0_0_9db59a2ca545d490824a92a3728d7aa3.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարեց դատախազության միջնորդությունը, և «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը կզրկվի պատգամավորական անձեռնմխելիությունից։ Հուլիսի 21-ին հայտնի դարձավ, որ ՀՀ դատախազությունը Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ, հիմքում կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանին վերագրվող մեղադրանքն է (նախընտրական հավաքներին մասնակցելու համար մարդկանց նյութապես շահագրգռել և փողերի լվացում):ԿԸՀ–ն ՀՀ դատախազության միջնորդությունը մեկ անգամ արդեն հետ էր ուղարկել, սակայն հուլիսի 13–ին նույն միջնորդությունը դատախազությունը կրկին ներկայացրել էր հանձնաժողովի քննությանը։ Փաստաբան, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արամ Վարդևանյանը նիստից առաջ լրագրողներին ասաց` հուլիսի 13–ին ԿԸՀ ներկայացրած միջնորդությունից պարզ է, որ դատախազությունը կարծես թե ԿԸՀ-ի կարգավիճակը որոշակի իմաստով շփոթել է վարչական դատարանի կամ վերաքննիչ վարչական դատարանի հետՆարեկ Կարապետյանը ներկա չէր ԿԸՀ–ի դռնփակ նիստին։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1f/100428084_347:0:1538:893_1920x0_80_0_0_560b938233906230c11282727f86a81e.jpg.webp
հայաստան, նարեկ կարապետյան, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), հհ դատախազություն
հայաստան, նարեկ կարապետյան, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), հհ դատախազություն
Նարեկ Կարապետյանը ներկա չէր ԿԸՀ նիստին։
Հուլիսի 21-ին հայտնի դարձավ, որ ՀՀ դատախազությունը Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ, հիմքում կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանին վերագրվող մեղադրանքն է (նախընտրական հավաքներին մասնակցելու համար մարդկանց նյութապես շահագրգռել և փողերի լվացում):
ԿԸՀ–ն ՀՀ դատախազության միջնորդությունը մեկ անգամ արդեն հետ էր ուղարկել, սակայն հուլիսի 13–ին նույն միջնորդությունը դատախազությունը կրկին ներկայացրել էր հանձնաժողովի քննությանը։
Փաստաբան, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արամ Վարդևանյանը նիստից առաջ լրագրողներին ասաց` հուլիսի 13–ին ԿԸՀ ներկայացրած միջնորդությունից պարզ է, որ դատախազությունը կարծես թե ԿԸՀ-ի կարգավիճակը որոշակի իմաստով շփոթել է վարչական դատարանի կամ վերաքննիչ վարչական դատարանի հետ
«ԿԸՀ ներկայացնելով նույն միջնորդությունը` դատախազությունն ակնկալել է, որ ԿԸՀ–ն պարզապես իր դիրքորոշումը պետք է փոխի։ Այդպես էլ եղավ, քանի որ ԿԸՀ–ն ոչ թե պարզապես, հենց այդ պահին առանց բովանդակային քննության վերադարձրեց միջնորդությունը, այլ սկսեց քննություն իրականացնել»,– ընդգծեց Վարդևանյանը։
Նարեկ Կարապետյանը ներկա չէր ԿԸՀ–ի դռնփակ նիստին։