Անկարայում ուսումնական ուղղաթիռ է վթարվել․ վիրավորներ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

22.07.2026 | 14:43

Անկարայում գյուղատնտեսական դաշտում վթարի է ենթարկվել «Turkish Aerospace Industries» (TAI) ընկերության քաղաքացիական ուսումնական ուղղաթիռը, որի հետևանքով երկու մարդ վիրավորվել է, հայտնել են իշխանությունները։

Robinson R44 ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեղական ժամանակով 10:02-ին՝ Անկարայի Սինչան շրջանի Թեմելի թաղամասում, իսկ վթարի պատճառը դեռևս անհայտ է, հայտնում է Անկարայի նահանգապետարանը։ Բնակիչները տեղեկացրել են արտակարգ իրավիճակների ծառայություններին, դեպքի վայր են ուղարկվել հրշեջ, բժշկական և ոստիկանական մի քանի խմբեր։

Վթարի հետևանքով վիրավորվել են երկու ուղևորներ, որոնք բժշկական օգնություն են ստացել։ Իշխանությունները չեն հրապարակել նրանց ինքնության կամ վնասվածքների մասին մանրամասներ։

Հետաքննություն է սկսվել՝ վթարի պատճառը պարզելու համար։

Robinson R44-ը թեթև, չորս տեղանոց քաղաքացիական ուղղաթիռ է։ Ներկայացվել է 1990-ականների սկզբին և լայնորեն օգտագործվում է ամբողջ աշխարհում օդաչուների վերապատրաստման, մասնավոր տրանսպորտի, օդային հետազոտման և իրավապահ մարմինների համար՝ իր համեմատաբար ցածր շահագործման ծախսերի և պարզ դիզայնի շնորհիվ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment