Երևանի կենտրոնում փրկարարները բազե են հայտնաբերել և փոխանցել կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Փրկարարները Երևանի կենտրոնում գետնին ընկած բազե են հայտնաբերել


ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Փրկարարները Երևանի կենտրոնում գետնին ընկած բազե են հայտնաբերել և փոխանցել մասնագետներին, հայտնում է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը։


Գերատեսչության տվյալներով՝ հուլիսի 21-ին, ժամը 20:32-ին 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կորյունի փողոցում նկատել են գետնին ընկած բազե։

 Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Փրկարարները բազեին տեղափոխել են հրշեջ-փրկարարական ջոկատ, որից հետո հանձնել «Հրանտի Արկ» հիմնադրամին։


Leave a comment