https://arm.sputniknews.ru/20260722/ispaniaji-havaqakann-arzhani-er-ashkharhi-chempivoni-kvochmany-futbvolajin-meknaban-104912833.html
Իսպանիայի հավաքականն արժանի էր աշխարհի չեմպիոնի կոչմանը. ֆուտբոլային մեկնաբան
Իսպանիայի հավաքականն արժանի էր աշխարհի չեմպիոնի կոչմանը. ֆուտբոլային մեկնաբան
Sputnik Արմենիա
Ֆուտբոլային մեկնաբան Արման Աբելյանը Sputnik Արմենիայի եթերում ասում է, որ ֆուտբոլի աշխարհի առաջնությանը հետևել է հաճույքով։ Առաջնության խաղերը մեկնաբանելով`… 22.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-22T11:45+0400
2026-07-22T11:45+0400
2026-07-22T11:45+0400
տեսանյութեր
ֆուտբոլ
իսպանիա
արգենտինա
ֆուտբոլի աշխարհի առաջնություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/16/104912052_0:0:1920:1080_1920x0_80_0_0_302a5d8b3c8eb700d8e4cb97c7ca2b4e.jpg.webp
Ֆուտբոլային մեկնաբան Արման Աբելյանը Sputnik Արմենիայի եթերում ասում է, որ ֆուտբոլի աշխարհի առաջնությանը հետևել է հաճույքով։ Առաջնության խաղերը մեկնաբանելով` Աբելյանը համոզվել է, որ Եվրոպայի գործող չեմպիոնը` գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի գլխավորությամբ, ապացուցել է, որ ֆուտբոլը թիմային խաղ է, նրանք գերազանցել են բոլորին ստեղծագործ ու կարգապահ խաղով։Խաղի ելքի վրա, ըստ մեկնաբանի, մեծապես ազդեցին առաջին խաղակեսում պաշտպան Լիսանդրո Մարտինեսի վնասվածքն ու Էնցո Ֆեռնանդեսի ստացած կարմիր քարտը:Հիշեցնենք՝ ԱԱ-2026-ը մեկնարկել էր հունիսի 11-ին։ Պատմության մեջ առաջին անգամ աշխարհի առաջնությանը մասնակցեց 48 հավաքական։ Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչում` հուլիսի 19–ին, Իսպանիայի հավաքականը 1։0 հաշվով հաղթեց Արգենտինայի ընտրանուն ու դարձավ աշխարհի չեմպիոն։Նշենք, որ Իսպանիայի հավաքականի համար սա երկրորդ եզրափակիչն էր Աշխարհի առաջնություններում, իսկ Արգենտինայի համար՝ 6-րդ։ Իսպանիայի հավաքականը 2010 թվականի Աշխարհի չեմպիոնն է, իսկ Արգենտինան 3 անգամ է դարձել չեմպիոն՝ 1978, 1986 և 2022։
իսպանիա
արգենտինա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/16/104912052_183:0:1623:1080_1920x0_80_0_0_3c5d9eda3bd10a7b92305efbbb85283f.jpg.webp
տեսանյութեր, ֆուտբոլ, իսպանիա, արգենտինա, ֆուտբոլի աշխարհի առաջնություն, видео
տեսանյութեր, ֆուտբոլ, իսպանիա, արգենտինա, ֆուտբոլի աշխարհի առաջնություն, видео
«Արգենտինան փաստացի հարված չի կատարել ամբողջ խաղի ընթացքում, ինչն անսպասելի էր: Իսպանիան ամբողջությամբ վերահսկում էր խաղը, թույլ չէր տալիս մրցակցին հակագրոհել, թույլ չէր տալիս Մեսսին իր ֆուտբոլը խաղա»,-ասաց Աբելյանը։
Խաղի ելքի վրա, ըստ մեկնաբանի, մեծապես ազդեցին առաջին խաղակեսում պաշտպան Լիսանդրո Մարտինեսի վնասվածքն ու Էնցո Ֆեռնանդեսի ստացած կարմիր քարտը:
Նշենք, որ Իսպանիայի հավաքականի համար սա երկրորդ եզրափակիչն էր Աշխարհի առաջնություններում, իսկ Արգենտինայի համար՝ 6-րդ։ Իսպանիայի հավաքականը 2010 թվականի Աշխարհի չեմպիոնն է, իսկ Արգենտինան 3 անգամ է դարձել չեմպիոն՝ 1978, 1986 և 2022։