«Որոշեցին ինձ՝ որպես Գագիկ Ծառուկյանի պաշտպան, հեռացնել վարույթից». Երեմ Սարգսյան

«Հրավիրվել էինք, որպեսզի իրանցիների հետ առերեսումը շարունակեինք, բայց մեր իրավապահ համակարգը չի դադարում զարմացնել՝ իր ֆանտազիաներով, ապօրինությունների մակարդակով»,- քննչականի բակում, լրագրողների հետ զրույցում, ասաց Գագիկ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը՝ հավելելով. «Առերեսումը սկսելուց առաջ որոշեցին ինձ հեռացնել վարույթից, այսինքն՝ թույլ չեն տալիս հանդիսանամ Ծառուկյանի պաշտպանը, որովհետև Իրանի քաղաքացին ցուցմունք է տվել, որ ես ևս ներկա եմ եղել իրենց ընդհանուր հանդիպումներին ու դիտարկել են, որ կարող եմ գործի վերաբերյալ տվյալ ունենալ և որպես վկայի կարգավիճակում հարցաքննվել: Սա ապօրինության գագաթնակետն է»: Նրա խոսքով՝ վախից են իրեն հեռացրել վարույթից. «Էն ապօրինությունները, որ իրենք կատարում էին, երեկ ուղղակի ջախջախել ենք»:

Leave a comment