Ապօրինաբար հարցաքննում են նրանց, ովքեր նվիրատվություն են արել ՀՅԴ–ին. ԳՄ հայտարարությունը

https://arm.sputniknews.ru/20260722/aporinabar-harcaqnnum-en-nranc-vovqer-nviratvutjun-en-arel-hjdin-gm-hajtararutjuny-104915308.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/181/88/1818881_0:0:1300:975_1920x0_80_0_0_43533c3e66ce7b0c1295a30a67416d26.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ), հայտարարություն, նվիրատվություն

հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ), հայտարարություն, նվիրատվություն

Բաժանորդագրվել

ՀՅԴ–ից հիշեցրել են, որ մամուլում տարածված բազմաթիվ անհերքելի փաստերը վկայում են հենց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից ապօրինի եկամուտներ ստանալու մասին։

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինն ահազանգում է, որ արդեն տևական ժամանակ է` քննչական մարմինն ապօրինաբար բերման և անօրինական«հարցաքննության» է ենթարկում ՀՅԴ անդամների և համակիրների, պարզապես քաղաքացիների, որոնք նվիրատվություն են կատարել կուսակցությանը: Այդ մասին այսօր ՀՅԴ ԳՄ–ն հայտարարություն է տարածել։

«Լեգիտիմության ճգնաժամի մեջ հայտնված ՀՀ գործող իշխանությունը նոր մակարդակի է հասցրել քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ իրավական ամենաթողությունը՝ իրավապահ համակարգն անխնա օգտագործելով իր նպատակադրումներում»,– ասված է հայտարարության մեջ:

ՀՅԴ–ից նշել են` մամուլում տարածված բազմաթիվ անհերքելի փաստերը վկայում են հենց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից ապօրինի եկամուտներ ստանալու, վարչական ռեսուրսը ընտրություններում ամբողջական և անթույլատրելի կերպով սեփական կուսակցական շահերին ծառայեցնելու իրողությունները:

«Ինչպես կանխատեսելի էր, այս պարագայում իրավապահ և այլ իրավասու մարմինները լռում են»,– ընդգծել են կուսակցությունից:

ՀՅԴ ԳՄ–ն միջազգային կազմակերպություններին և դիտորդական առաքելություններին կոչ է արել տալ համարժեք, անաչառ գնահատական իշխող վարչախմբի նման գործելաոճին:

Բացի այդ, իրավապահ մարմիններից պահանջում են անհապաղ վերադառնալ օրինականության դաշտ՝ պահպանելով Սահմանադրության ու «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի պահանջները։

«Հանրության ուշադրությունն ենք հրավիրում նաև քաղաքական իշխանությունների՝ միահեծան նեոբոլշևիզմի և պետական մակարդակով իրականացվող ընտրակոռուպցիայի վրա»,– ընդգծել են ՀՅԴ ԳՄ–ից:

Դաշնակցությունից վստահեցնում են, որ ՀՅԴ բազմահազար անդամները, համակիրներն ու աջակիցները չեն ընկրկելու «պատժիչ մեքենայի ապօրինությունների առջև, չեն վախենալու շինծու հարցաքննություններից և վճռականորեն շարունակելու են պայքարը գործող վարչախմբի դեմ»՝ հանուն իրավական, ժողովրդավարական և անվտանգ Հայաստանի։

Leave a comment