Իրանի բանակը հայտնել է, որ հարվածել է Հորդանանում և Բահրեյնում գտնվող ԱՄՆ դիրքերին

https://arm.sputniknews.ru/20260722/irani-banaky-hajtnel-e-vor-harvatsel-e–hvordananum-ev-bahrejnum-gtnvvogh-amn-dirqerin-104913098.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/04/100637073_0:0:1076:807_1920x0_80_0_0_45304911d85190fe4f62a1e25d41e9e8.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, ամն, հորդանան, բահրեյն

իրանի իսլամական հանրապետություն, ամն, հորդանան, բահրեյն

Բաժանորդագրվել

Բացի այդ, իրանական ուժերը հարձակվել են Բահրեյնի Շեյխ Իսա բազայում գտնվող տեխնիկայի և սարքավորումների խոշոր պահեստների, ինչպես նաև ծանր ավիացիայի սպասարկման անգարի վրա։

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Իրանի ուժերը հարձակվել են ԱՄՆ դիրքերին Հորդանանում և Բահրեյնում գտնվող ռազմաբազաներում։ Այս մասին հայտնել է Իրանի բանակը։

«Իրանական բանակը անօդաչու թռչող սարքերի օգնությամբ Հորդանանի Ալ-Ազրաք ավիաբազայում հարձակվել է ԱՄՆ բանակի տեղակայման վայրերի և սարքավորումների պահեստների վրա», – ասվում է բանակի հայտարարության մեջ, որը մեջբերում է Իրանի պետական ​​​​հեռուստառադիոընկերությունը։

Բացի այդ, իրանական ուժերը հարձակվել են Բահրեյնի Շեյխ Իսա բազայում գտնվող տեխնիկայի և սարքավորումների խոշոր պահեստների, ինչպես նաև ծանր ավիացիայի սպասարկման անգարի վրա։

Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։

Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։

Leave a comment