https://arm.sputniknews.ru/20260722/tvokhmakhi-mheri-veraberjal-qreakan-gvortsy-verabacvel-e-manramasner-104906275.html
«Թոխմախի Մհերի» վերաբերյալ քրեական գործը վերաբացվել է. մանրամասներ
«Թոխմախի Մհերի» վերաբերյալ քրեական գործը վերաբացվել է. մանրամասներ
Sputnik Արմենիա
Քրեական այս գործը 2024 թվականից կասեցված էր: 22.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-22T09:55+0400
2026-07-22T09:55+0400
2026-07-22T10:02+0400
մհեր սեդրակյան
https://cdn.am.sputniknews.ru/img/653/97/6539700_0:0:1600:900_1920x0_80_0_0_dcecfe5006ddc862e2b048895a24886e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. ԱԺ նախկին պատգամավոր, Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհերի) դեմ հարուցված քրեական գործը կրկին ընթացքի մեջ է։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը:Նշվում է, որ քրեական գործը 2021 թվականի հունվարի 13-ից գտնվում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում։ Չորս տարի տևած դատաքննությունից հետո՝ 2024 թվականի հոկտեմբերի 31-ի դատական նիստում, դատարանը որոշել էր նշանակել դատաշինարարատեխնիկական փորձաքննություն, ինչի հետևանքով գործի քննությունը փաստացի կասեցվել էր մինչև եզրակացության ստացումը։Ըստ մեղադրանքի՝ Մհեր Սեդրակյանը, 1999-2008 թվականներին զբաղեցնելով Երևանի Էրեբունի համայնքի ղեկավարի պաշտոնը, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, 2004 թվականի ընթացքում համայնքի ավագանու անդամների օժանդակությամբ չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, պաշտոնեական դիրքն օգտագործել ծառայության և Էրեբունի համայնքի շահերին հակառակ, ինչի հետևանքով համայնքի իրավունքներին և օրինական շահերին պատճառվել է էական վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:Թերթը նաև հիշեցրել է, որ վերջին շրջանում Սեդրակյանի ընտանիքի անունը կրկին շոշափվել է, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը նախընտրական քարոզարշավի ընթացքում անհատույց օգտագործման իրավունքով Երևանում 36 շտաբային տարածք էր տրամադրվել:«Ինչ ծառայության դիմաց՝ թերևս հասկանալի է, քանի որ Մհեր Սեդրակյանի որդին՝ Դավիթ Սեդրակյանը, խոշոր գործարար է, շինարարական բիզնեսներ ունի և օրվա իշխանության հետ պահում է փայլուն հարաբերություններ։ Էրեբունի վարչական շրջանում ՔՊ-ի նախընտրական շտաբը գործել է Սասունցի Դավիթ 76/4 հասցեում, և այն կուսակցությանը անվճար օգտագործման իրավունքով տրամադրել էր Արտակ Գևորգյանը որի եղբայրը՝ Արթուր Գևորգյսնը, ներգրավված է Մհեր Սեդրակյանին և նրա որդուն պատկանող մի շարք ընկերություններում։ Նրա անվամբ գրանցված է Սեդրակյանների «Դռագսման» բետոնի արտադրությամբ զբաղվող ընկերության 19 տոկոս բաժնեմասը։ Գևորգյանը նաև նախկինում բաժնետեր է եղել Մհեր Սեդրակյանի որդուն պատկանող «Բեստ ֆրենդս» ընկերությունում, որը զբաղվում է պեռլիտի փոշու, չոր շաղախների և պլաստմասե խողովակների արտադրությամբ»,- հայտնում է պարբերականը:Թերթը գրում է նաև, որ Մհեր Սեդրակյանին և նրա ընտանիքին վերաբերող ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում դատախազությունը 2024 թվականին այս երկու ընկերությունների բաժնեմասերը ևս ներառել է որպես ենթադրաբար ապօրինի ծագում ունեցող գույք։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/653/97/6539700_122:0:1322:900_1920x0_80_0_0_01371b17958a0c5a76268e644d843f6d.jpg.webp
մհեր սեդրակյան
մհեր սեդրակյան
Քրեական այս գործը 2024 թվականից կասեցված էր:
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. ԱԺ նախկին պատգամավոր, Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհերի) դեմ հարուցված քրեական գործը կրկին ընթացքի մեջ է։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Նշվում է, որ քրեական գործը 2021 թվականի հունվարի 13-ից գտնվում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում։ Չորս տարի տևած դատաքննությունից հետո՝ 2024 թվականի հոկտեմբերի 31-ի դատական նիստում, դատարանը որոշել էր նշանակել դատաշինարարատեխնիկական փորձաքննություն, ինչի հետևանքով գործի քննությունը փաստացի կասեցվել էր մինչև եզրակացության ստացումը։
«Գործը շուրջ 5 տարի քննվում է դատարանում, իսկ քննությունը կասեցված էր, քանի որ 2024 թվականին դատարանի որոշմամբ նշանակվել էր դատաշինարարատեխնիկական փորձաքննություն։ Այժմ փորձաքննության եզրակացությունն արդեն ստացվել է, ինչից հետո դատարանը վերաբացել է գործի քննությունը»,- գրում է թերթը:
Ըստ մեղադրանքի՝ Մհեր Սեդրակյանը, 1999-2008 թվականներին զբաղեցնելով Երևանի Էրեբունի համայնքի ղեկավարի պաշտոնը, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, 2004 թվականի ընթացքում համայնքի ավագանու անդամների օժանդակությամբ չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, պաշտոնեական դիրքն օգտագործել ծառայության և Էրեբունի համայնքի շահերին հակառակ, ինչի հետևանքով համայնքի իրավունքներին և օրինական շահերին պատճառվել է էական վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
Թերթը նաև հիշեցրել է, որ վերջին շրջանում Սեդրակյանի ընտանիքի անունը կրկին շոշափվել է, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը նախընտրական քարոզարշավի ընթացքում անհատույց օգտագործման իրավունքով Երևանում 36 շտաբային տարածք էր տրամադրվել:
«Ինչ ծառայության դիմաց՝ թերևս հասկանալի է, քանի որ Մհեր Սեդրակյանի որդին՝ Դավիթ Սեդրակյանը, խոշոր գործարար է, շինարարական բիզնեսներ ունի և օրվա իշխանության հետ պահում է փայլուն հարաբերություններ։ Էրեբունի վարչական շրջանում ՔՊ-ի նախընտրական շտաբը գործել է Սասունցի Դավիթ 76/4 հասցեում, և այն կուսակցությանը անվճար օգտագործման իրավունքով տրամադրել էր Արտակ Գևորգյանը որի եղբայրը՝ Արթուր Գևորգյսնը, ներգրավված է Մհեր Սեդրակյանին և նրա որդուն պատկանող մի շարք ընկերություններում։ Նրա անվամբ գրանցված է Սեդրակյանների «Դռագսման» բետոնի արտադրությամբ զբաղվող ընկերության 19 տոկոս բաժնեմասը։ Գևորգյանը նաև նախկինում բաժնետեր է եղել Մհեր Սեդրակյանի որդուն պատկանող «Բեստ ֆրենդս» ընկերությունում, որը զբաղվում է պեռլիտի փոշու, չոր շաղախների և պլաստմասե խողովակների արտադրությամբ»,- հայտնում է պարբերականը:
Թերթը գրում է նաև, որ Մհեր Սեդրակյանին և նրա ընտանիքին վերաբերող ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում դատախազությունը 2024 թվականին այս երկու ընկերությունների բաժնեմասերը ևս ներառել է որպես ենթադրաբար ապօրինի ծագում ունեցող գույք։