Լիվերպուլում Բիթլզի երկրպագուներին ուղեկցող էքսկուրսավարը պատմել է, թե ինչպես են երկրպագուները ապշել՝ տեսնելով սըր Փոլ Մաքքարթնիին լուսացույցի մոտ սպասելիս:
Պատահական հանդիպումն ավելի սյուրռեալիստական է դարձել, երբ «Հրաշալի քառյակի» երկրպագուները հասկացան, որ սըր Փոլը հենց այդ պահին տեսազանգի միջոցով զրուցում էր Բիթլզի իր գործընկեր Ռինգո Սթարի հետ։
«Դա սյուրռեալիստական էր», – ասաց Նիլ Մորտոնը, որը վերջին երկու տարիների ընթացքում Magical Mystery Tour bus-ը՝ «Կախարդական առեղծվածային շրջագայության» ավտոբուսը վարել է Լիվերպուլի տարբեր բիթլային վայրերով։
«Ես կանգ էի առել Հոուփ փողոցի լուսացույցի մոտ, եւ ո՞ւմ պետք է տեսնեի՝ սըր Փոլին և Ռինգոյին Facetime-ում», – ասել է նա։
«Նա մեզ ձեռքով արեց, և բոլորը լուսանկարվեցին»։
«Ուղևորները չէին կարողանում հավատալ դրան»։
Կատարվածի լուսանկարը իր էջում տարածել է նաեւ Ռինգո Սթարը։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: