https://arm.sputniknews.ru/20260722/rd-zun-harvatsner-e-hascrel-odesaji-navahangstin-neptun-hamalirin-ampvopagir-104905641.html
ՌԴ ԶՈւ–ն հարվածներ է հասցրել Օդեսայի նավահանգստին, «Նեպտուն» համալիրին. ամփոփագիր
ՌԴ ԶՈւ–ն հարվածներ է հասցրել Օդեսայի նավահանգստին, «Նեպտուն» համալիրին. ամփոփագիր
Sputnik Արմենիա
Հարվածները հասցվել են օդային բազավորման բարձր ճշգրտության զենքով և հարվածային անօդաչուներով: 22.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-22T09:31+0400
2026-07-22T09:31+0400
2026-07-22T09:33+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
հատուկ ռազմական գործողություն
ռազմական հատուկ գործողություն
ուկրաինա
ռուսաստան
նավահանգիստ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/14/104838937_0:0:1733:975_1920x0_80_0_0_0e8da9d6f4da8d2be4d56d7d5768284b.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի զինված ուժերը հուլիսի 21–ի լույս 22–ի գիշերը շարունակել են հարվածներ հասցնել Ուկրաինայի Օդեսայի մարզի նավահանգստային ենթակառուցվածքներին և ռազմական օբյեկտներին, որոնք օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի շահերի համար:Բացի այդ, Օդեսայում խոցվել է «Նովայա Պոչտա» ընկերության լոգիստիկ կենտրոնը, որն օգտագործվում էր ռազմական բեռների պահպանման համար:Օդեսայի մարզի Կովալևկա բնակավայրում, ինչպես հայտարարել են գերատեսչությունից, հարված է հասցվել ուկրաինական «Նեպտուն» ափամերձ հրթիռային համալիրի մարտկոցին:Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է նաև 2 ծովային նավերի խոցման մասին, որոնք, գերատեսչության տվյալներով, գտնվել են ծովում և օգտագործվել են Ուկրաինայի ԶՈւ–ի շահերի համար բեռներ տեղափոխելու նպատակով։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/14/104838937_397:0:1733:1002_1920x0_80_0_0_916d3787c0c5a7d84e265adff32d86d5.jpg.webp
հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն, ուկրաինա, ռուսաստան, նավահանգիստ
հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն, ուկրաինա, ռուսաստան, նավահանգիստ
Հարվածները հասցվել են օդային բազավորման բարձր ճշգրտության զենքով և հարվածային անօդաչուներով:
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի զինված ուժերը հուլիսի 21–ի լույս 22–ի գիշերը շարունակել են հարվածներ հասցնել Ուկրաինայի Օդեսայի մարզի նավահանգստային ենթակառուցվածքներին և ռազմական օբյեկտներին, որոնք օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի շահերի համար:
Ինչպես հայտնել են ռուսական ռազմական գերատեսչությունից, օդային բազավորման բարձր ճշգրտության զենքով և հարվածային անօդաչուներով խոցվել են Օդեսայի նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտները, որոնք օգտագործվում էին ռազմական նշանակության բեռների բեռնաթափման և պահպանման համար, ինչպես նաև քսայուղային նյութերի ռեզերվուարները՝ նախատեսված Ուկրաինայի զինված ուժերի ապահովման համար:
Բացի այդ, Օդեսայում խոցվել է «Նովայա Պոչտա» ընկերության լոգիստիկ կենտրոնը, որն օգտագործվում էր ռազմական բեռների պահպանման համար:
Օդեսայի մարզի Կովալևկա բնակավայրում, ինչպես հայտարարել են գերատեսչությունից, հարված է հասցվել ուկրաինական «Նեպտուն» ափամերձ հրթիռային համալիրի մարտկոցին:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է նաև 2 ծովային նավերի խոցման մասին, որոնք, գերատեսչության տվյալներով, գտնվել են ծովում և օգտագործվել են Ուկրաինայի ԶՈւ–ի շահերի համար բեռներ տեղափոխելու նպատակով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։