https://arm.sputniknews.ru/20260722/rd-taratsashrjannery-gishery-entarkvel-en-atsneri-zangvatsajin-hardzakman-glkhavvorn-ajs-zhamin-104904489.html
ՌԴ տարածաշրջանները գիշերը ենթարկվել են ԱԹՍ–ների զանգվածային հարձակման. գլխավորն այս ժամին
ՌԴ տարածաշրջանները գիշերը ենթարկվել են ԱԹՍ–ների զանգվածային հարձակման. գլխավորն այս ժամին
Sputnik Արմենիա
Իշխանությունները շարունակում են գնահատել վնասը և ճշտել տեղեկությունները գիշերային հարձակման հետևանքների մասին: 22.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-22T08:42+0400
2026-07-22T08:42+0400
2026-07-22T08:46+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/15/104869629_0:185:844:660_1920x0_80_0_0_06fca83870c3a584fba1540f98a1f2e9.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Ռուսաստանյան մի քանի տարածաշրջաններ հուլիսի 21–ի լույս 22–ի գիշերը ենթարկվել են անօդաչուների զանգվածային հարձակման։ Հարվածների և բեկորների ընկնելու հետևանքով հրդեհներ են բռնկվել ենթակառուցվածքային օբյեկտներում և պահեստային համալիրներում, վնասվել են բնակելի տներ. կան տուժածներ։Ամենալուրջ հետևանքներն արձանագրվել են Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում։ Տարածաշրջանային իշխանությունների տվյալներով՝ քաղաքի վրա հարձակվել է ավելի քան 16 անօդաչու թռչող սարք, ինչից հետո նավթաբազայում խոշոր հրդեհ է բռնկվել։ Բռնկման մակերեսը հասել է մոտ 800 քառակուսի մետրի։ Տեղում աշխատում են ԱԻՆ–ի ավելի քան 40 աշխատակից և 9 միավոր հատուկ տեխնիկա։Մեկ այլ միջադեպ է տեղի ունեցել Կրասնոդարում, որտեղ անօդաչուի բեկորների ընկնելուց հետո հրդեհվել է պահեստային համալիր։ Բացի այդ, Կրասնոդարում և Դինսկայայի շրջանում վնասվել են բնակելի տներ։ Կուբանի օպերատիվ շտաբի նախնական տեղեկություններով՝ զոհեր և տուժածներ չկան։Ստավրոպոլի երկրամասում հարձակման է ենթարկվել Նևինոմիսկը։ Մարզպետ Վլադիմիր Վլադիմիրովի խոսքով՝ քաղաքի արվարձանում անօդաչուի հարվածի պատճառով հրդեհվել է պահեստային համալիր։ Պատահարի հետևանքով տուժել է 5 մարդ։ Նրանց վիճակի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։Ռոստովի մարզում հակաօդային պաշտպանության ուժերը, մարզպետ Յուրի Սլյուսարի տվյալներով, ոչնչացրել են ավելի քան 20 անօդաչու թռչող սարք։ Դրոնները խոցվել են Տագանրոգում, Գուկովոյում, ինչպես նաև տարածաշրջանի ևս 8 շրջաններում։ Ավերածությունների և տուժածների մասին իշխանությունները չեն հայտնել։ՀՕՊ համակարգերի աշխատանքի մասին հայտնել են նաև Լենինգրադի մարզում։ Տարածաշրջանային իշխանությունների տեղեկություններով՝ մարզի տարածքի վրա ոչնչացվել է 9 անօդաչու թռչող սարք։ Հարձակման հնարավոր հետևանքների մասին տվյալներ չեն հաղորդվում։Իշխանությունները շարունակում են գնահատել վնասը և ճշտել տեղեկությունները գիշերային հարձակման հետևանքների մասին։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/15/104869629_0:106:844:739_1920x0_80_0_0_aadb4a298c267cf5094fc36389028b66.jpg.webp
Իշխանությունները շարունակում են գնահատել վնասը և ճշտել տեղեկությունները գիշերային հարձակման հետևանքների մասին:
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Ռուսաստանյան մի քանի տարածաշրջաններ հուլիսի 21–ի լույս 22–ի գիշերը ենթարկվել են անօդաչուների զանգվածային հարձակման։ Հարվածների և բեկորների ընկնելու հետևանքով հրդեհներ են բռնկվել ենթակառուցվածքային օբյեկտներում և պահեստային համալիրներում, վնասվել են բնակելի տներ. կան տուժածներ։
Ամենալուրջ հետևանքներն արձանագրվել են Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում։ Տարածաշրջանային իշխանությունների տվյալներով՝ քաղաքի վրա հարձակվել է ավելի քան 16 անօդաչու թռչող սարք, ինչից հետո նավթաբազայում խոշոր հրդեհ է բռնկվել։ Բռնկման մակերեսը հասել է մոտ 800 քառակուսի մետրի։ Տեղում աշխատում են ԱԻՆ–ի ավելի քան 40 աշխատակից և 9 միավոր հատուկ տեխնիկա։
Մեկ այլ միջադեպ է տեղի ունեցել Կրասնոդարում, որտեղ անօդաչուի բեկորների ընկնելուց հետո հրդեհվել է պահեստային համալիր։ Բացի այդ, Կրասնոդարում և Դինսկայայի շրջանում վնասվել են բնակելի տներ։ Կուբանի օպերատիվ շտաբի նախնական տեղեկություններով՝ զոհեր և տուժածներ չկան։
Ստավրոպոլի երկրամասում հարձակման է ենթարկվել Նևինոմիսկը։ Մարզպետ Վլադիմիր Վլադիմիրովի խոսքով՝ քաղաքի արվարձանում անօդաչուի հարվածի պատճառով հրդեհվել է պահեստային համալիր։ Պատահարի հետևանքով տուժել է 5 մարդ։ Նրանց վիճակի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
Ռոստովի մարզում հակաօդային պաշտպանության ուժերը, մարզպետ Յուրի Սլյուսարի տվյալներով, ոչնչացրել են ավելի քան 20 անօդաչու թռչող սարք։ Դրոնները խոցվել են Տագանրոգում, Գուկովոյում, ինչպես նաև տարածաշրջանի ևս 8 շրջաններում։ Ավերածությունների և տուժածների մասին իշխանությունները չեն հայտնել։
ՀՕՊ համակարգերի աշխատանքի մասին հայտնել են նաև Լենինգրադի մարզում։ Տարածաշրջանային իշխանությունների տեղեկություններով՝ մարզի տարածքի վրա ոչնչացվել է 9 անօդաչու թռչող սարք։ Հարձակման հնարավոր հետևանքների մասին տվյալներ չեն հաղորդվում։
Իշխանությունները շարունակում են գնահատել վնասը և ճշտել տեղեկությունները գիշերային հարձակման հետևանքների մասին։