Իրանի ԻՀՊԿ–ն հայտնել է, որ հարվածներ է հասցրել Քուվեյթում գտնվող ռադարներին

https://arm.sputniknews.ru/20260722/irani-ihpkn-hajtnel-e-vor-harvatsner-e-hascrel-quvejtum-gtnvvogh-radarnerin-104902037.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/1f/47549423_179:0:1600:1066_1920x0_80_0_0_ca53417baff9b337f64b6d8e24d07b25.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, քուվեյթ, ռադար

իրանի իսլամական հանրապետություն, քուվեյթ, ռադար

Բաժանորդագրվել

ԻՀՊԿ-ն զգուշացրել է, որ «ագրեսորին պատժելու գործողությունը» կշարունակվի:

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտնել է, որ հարվածներ է հասցրել Քուվեյթում գտնվող ռադարների ուղղությամբ։

«ԻՀՊԿ–ի քաջարի մարտիկները «Նասր-2» գործողության 24-րդ փուլի ընթացքում շարունակել են մաքրել տարածաշրջանը ռադիոլոկացիոն կայաններից՝ հարվածներ հասցնելով վաղ նախազգուշացման ռադարներին, Քուվեյթի Ալի աս–Սալեմ ռազմակայանի շրջանում մարտավարական ռադարների համալիրին, Քուվեյթի Բուբիան կղզու ռադիոտեղորոշիչ համալիրին՝ ոչնչացնելով դրանք»,- ասված է հայտարարության մեջ:

ԻՀՊԿ-ն նաև հայտարարել է, որ «ագրեսորին պատժելու գործողությունը» կշարունակվի:

Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։

Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։

Leave a comment