Երևանում ապօրինի զենք պահելու և կրելու կասկածանքով երկու տղամարդ է ձերբակալվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակություն

21.07.2026 | 22:49

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները Երևանում ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու կասկածանքով ձերբակալել են 30 և 43-ամյա երկու տղամարդու։ Ոստիկանության տվյալներով՝ ձերբակալման ընթացքում 30-ամյա տղամարդու մոտ նկատվել է ատրճանակի նմանվող առարկա, իսկ դեպքի վերաբերյալ նյութերը փոխանցվել են նախաքննական մարմնին։

«Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Երևանում ապօրինի զենք և զինամթերք պահելու և կրելու կասկածանքով ձերբակալել են 30 և 43-ամյա տղամարդկանց։

Ձերբակալման ընթացքում 30-ամյա տղամարդու մոտ նկատվել է ատրճանակին նմանվող առարկա, որը նա ավտոմեքենայից դուրս բերվելիս թողել է նստատեղերի միջև գտնվող պահոցին։

Տղամարդիկ տեղափոխվել են Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, իսկ ավտոմեքենան՝ հատուկ պահպանվող տարածք։

Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին»։

Leave a comment