Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» հաղթեց «Շեմրոք Ռովերսին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում մրցեց իռլանդական «Շեմրոք Ռովերսի» հետ ու հաղթեց 2:0 հաշվով։

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղում դաշտի տերերի կազմում երկրորդ խաղակեսում աչքի ընկան բրազիլացի հարձակվող Սանդրո Լիման ու գվինեացի կիսապաշտպան Զիդան Բանջաքին։

Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 28-ին Դուբլինում։

«Շեմրոք Ռովերսի» արգելքը հաղթահարելու դեպքում «Արարատ-Արմենիան» որակավորման երրորդ փուլում կմրցի «Էգնատիա» (Ալբանիա) – «Ցելյե» (Սլովենիա) զույգի հաղթողի հետ։ Պարտվողը պայքարը շարունակելու է Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում։

Հիշեցնենք, որ որակավորման առաջին փուլում «Արարատ-Արմենիան» երկխաղյա դիմակայությունում հաղթել էր Լատվիայի չեմպիոն «Ռիգային» (2:0, 2:3), իսկ Իռլանդիայի չեմպիոնն ուժեղ էր գտնվել Մալթան ներկայացնող «Ֆլորիանայից» (0։2, 5։1)։

Չեմպիոնների լիգա, որակավորման երկրորդ փուլ, առաջին հանդիպում

«Արարատ-Արմենիա» (Հայաստան) – «Շեմրոք Ռովերս» (Իռլանդիա)՝ 2։0

Սանդրո Լիմա, 51, Զիդան Բանջաքի, 80

Leave a comment