ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստում ներկայացվել են ՓՄՁ մրցունակության 2026–2030 թ.թ. ռազմավարական ծրագրի հիմնական նպատակները

ՀՀ էկոնոմիկայի նախարար, ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նախագահ Գևորգ Պապոյանի գլխավորությամբ հուլիսի 21-ին կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը։

Նիստի օրակարգում ընդգրկված էր Հայաստանի ՓՄՁ մրցունակության 2026–2030 թվականների ռազմավարական ծրագրի նախագծի, դրա իրականացման գործողությունների ծրագրի և ռազմավարության իրականացման ինստիտուցիոնալ մոդելի քննարկումը։

Քննարկման ընթացքում ներկայացվել են ռազմավարական ծրագրի հիմնական նպատակներն ու առաջնահերթությունները, նախատեսվող միջոցառումները, ինչպես նաև ռազմավարության արդյունավետ իրականացմանն ուղղված ինստիտուցիոնալ լուծումները։ Ենթախորհրդի անդամները ներկայացրել են իրենց առաջարկություններն ու դիտարկումները, որոնք հաշվի կառնվեն ծրագրի հետագա լրամշակման ընթացքում։

Փոխվարչապետի գլխավորությամբ գործող ՓՄՁ զարգացման խորհրդի և ենթախորհրդի մասնագիտական աջակցությունն իրականացնում է ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհուրդը՝ Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment