«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ քաղաքապետարան


Հուլիսի 21-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը հսկողություն է իրականացրել Երևան քաղաքի վարչական տարածքում գործող թվով 39 «Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում։


 


«Արդյունքում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում, մասնավորապես՝


 


-39 դեպք՝ պիտանելիության ժամկետն անց ապրանքների վաճառքի,


-6 դեպք՝ մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի վաճառքի,


-1 դեպք՝ Կառավարության կողմից սահմանված պահանջները չպահպանելու,


-3 դեպք՝ առանց համապատասխան թույլտվության ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի,


-1 դեպք՝ առանց համապատասխան թույլտվության հանրային սննդի կազմակերպման։


 


Ստուգայցերը կրելու են շարունակական բնույթ»,-հայտնում են քաղաքապետարանից։ 


 


Leave a comment