Հայաստանի կառավարությունը Եվրոպական միության, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (UNHCR) և գործընկերների աջակցությամբ կարևոր քայլ է կատարում բնական, տեխնածին և մարդասիրական արտակարգ իրավիճակներին պատրաստվածությունն ամրապնդելու ուղղությամբ։
Պատրաստվածության 24-ամսյա նոր ծրագիրը կհզորացնի Սյունիքի և Վայոց ձորի 12 համայնքները՝
✅ ամրապնդելով ազգային և տեղական մակարդակների համակարգումը,
✅ բարելավելով հանրային իրազեկման, վաղ նախազգուշացման և վաղ արձագանքման համակարգերը,
✅իրականացնելով վերապատրաստումներ և տրամադրելով անհրաժեշտ այլ ռեսուրսներ:
ԵՄ մարդասիրական օգնության կազմակերպության համաֆինանսավորմամբ իրականացվող 1 միլիոն եվրո արժողությամբ այս նախաձեռնությունը հիմնվում է արդեն իսկ գրանցված ձեռքբերումների վրա, ինչպիսիք են աղետների ռիսկի կառավարման արդիականացված պլանները, արտակարգ իրավիճակների համար նախատեսված պաշարները և թվային գործիքները՝ օգնելու արտակարգ իրավիճակներին արդյունավետ արձագանքման համայնքների պատրաստվածությանը և դիմակայունությանը՝ հանուն անվտանգ ապագայի։
ՀՀ-ում ԵՄ պատվիրակություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: