Վրաստանից 102 օտարերկրյա քաղաքացու են արտաքսել։
Ինչպես հաղորդում են տեղական ԶԼՄ-ները, երկրից արտաքսվել են Ադրբեջանի, Պակիստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Հնդկաստանի, Թուրքիայի, Ռուսաստանի, Թաիլանդի, Ֆիլիպինների, Ալժիրի, Եգիպտոսի, Հորդանանի, Սուդանի, Լիբանանի, Նիգերիայի, Չինաստանի, Ղազախստանի և այլ երկրների 102 քաղաքացիներ։
Արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել երկիր։