53 միգրանտ, այդ թվում՝ երկու երեխա, մահացել կամ անհետ կորել են Լիբիայի ափերի մոտ 55 մարդու տեղափոխող նավակի շրջվելուց հետո, հայտնել է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը։
«Լիբիայի իշխանությունների կողմից իրականացված որոնողա-փրկարարական գործողության ընթացքում փրկվել է միայն երկու նիգերիացի կին։ Նրանցից մեկը հայտնել է ամուսնու, իսկ մյուսը՝ երկու երեխաներին կորցնելու մասին»,- նշել են կազմակերպությունից։