Լիբանանի բանակը հայտարարել է Իսրայելի կողմից պայմանավորվածության խախտման մասին

Բաժանորդագրվել

Լիբանանյան բանակն ավելի վաղ հայտնել էր, որ Զոուտար էլ-Գարբիայում սկսում է տեղակայել իր ստորաբաժանումներ և կոչ է արել բնակիչներին՝ մինչև իրավիճակի կայունացումը չվերադառնալ բնակավայր:

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Իսրայելի զինված ուժերը կրակ են բացել Լիբանանի գտնվող Զոուտար էլ-Գարբիա բնակավայրում տեղակայված բանակային ստորաբաժանումների հարևանությամբ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով բանակային հրամանատարության հայտարարությունը։

«Զորամիավորումների կողմից Զոուտար էլ-Գարբիայում տեղակայման գործողության անցկացման ժամանակ իսրայելական օկուպացիոն ուժերը կրակ են բացել նրանց անմիջական հարևանությամբ», – ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ այս միջադեպը կարող է խանգարել այսպես կոչված պիլոտային գոտիներում տեղակայման փուլերի իրականացմանը:

Տեղակայումը սկսվել է այսօր առավոտյան՝ Լիբանանի հարցով MCG4L-ի (The Military Coordination Group for Lebanon – Լիբանանի մասով ռազմական համակարգման խումբ – խմբ.) հետ շփումների շրջանակում, որը վերահսկում է կողմերի միջեւ համաձայնությունների կատարումը:

Հուլիսի 21-ին լիբանանյան բանակն ավելի վաղ հայտնել էր, որ Զոուտար էլ-Գարբիայում սկսում է տեղակայել իր ստորաբաժանումներ և կոչ է արել բնակիչներին՝ մինչև իրավիճակի կայունացումը չվերադառնալ բնակավայր:

Հիշեցնենք, որ հունիսի 26-ին ԱՄՆ-ի, Իսրայելի և Լիբանանի ներկայացուցիչները պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ներկայությամբ Վաշինգտոնում ստորագրել են հակամարտության կարգավորման եռակողմ շրջանակային համաձայնագիր: Փաստաթուղթը կոչված է սկիզբ դնելու հակամարտության ապաէսկալացիային՝ նախատեսելով իսրայելական զորքերի փուլային հետքաշում և վերահսկողության փոխանցում լիբանանյան բանակին:

Leave a comment