Աշխարհում բենզինային շարժիչով ավտոմեքենաների վաճառքը ռեկորդային անկում է գրանցել

Ներքին այրման բենզինային շարժիչով ավտոմեքենաների մասնաբաժինն առաջին անգամ նվազել է համաշխարհային վաճառքների կեսից։ Այս տվյալները ներկայացրել է ճապոնական Nikkei գործարար պարբերականը՝ ուսումնասիրելով համաշխարհային վիճակագրությունը։

Պարբերականի տվյալներով՝ 2026 թվականի առաջին կիսամյակում ամբողջ աշխարհում վաճառվել է 20.25 մլն բենզինային շարժիչով ավտոմեքենա՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 10%-ով պակաս։ Ընդհանուր վաճառքներում դրանց մասնաբաժինը նվազել է 4 տոկոսային կետով և առաջին անգամ կազմել 49%։ Համեմատության համար նշենք, որ 2021 թվականին այդ ցուցանիշը կազմում էր 73%։

Nikkei-ն շուկայում տեղի ունեցող փոփոխությունը կապում է երկու գործոնի հետ՝ Պարսից ծոցի տարածաշրջանում ճգնաժամի ֆոնին բենզինի կտրուկ թանկացման և էլեկտրամոբիլների, այդ թվում՝ Չինաստանում, պահանջարկի արագ աճի։

2026 թվականի առաջին վեց ամիսներին աշխարհում վաճառվել է շուրջ 6.9 մլն էլեկտրամոբիլ՝ 12%-ով ավելի, քան 2025 թվականի նույն ժամանակահատվածում։

Միևնույն ժամանակ, հիբրիդային ավտոմեքենաները դեռևս ամուր դիրքեր են պահպանում համաշխարհային շուկայում։ Միայն բենզինային մոդելներից ամենաարագը հրաժարվում է Չինաստանը, որին ներկայումս բաժին է ընկնում էլեկտրամոբիլների համաշխարհային վաճառքների 50%-ը։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

Leave a comment