Պենտագոնը կորցնում է իր գումարը Իրանի հետ պատերազմի պատճառով. WP

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Պենտագոնը Իրանի դեմ ռազմական գործողությունների պատճառով արագ տեմպերով ծախսում է իր բյուջեն, և որոշ հիմնական ծրագրերի համար նախատեսված միջոցները կարող են սպառվել արդեն առաջիկա շաբաթների ընթացքում, հայտնում է The Washington Post-ը (WP)։

Հրատարակության աղբյուրների փոխանցմամբ՝ ԱՄՆ զինված ուժերը ստիպված են կրճատել զորավարժություններն ու ուսումնական պատրաստությունը՝ մարտունակությունը պահպանելու նպատակով։ The Washington Post-ի տվյալներով՝ ԱՄՆ ռազմածովային և ռազմաօդային ուժերը կարող են մինչև հուլիսի վերջ ամբողջությամբ սպառել 2026 ֆինանսական տարվա բյուջեով մի շարք ծախսերի համար նախատեսված միջոցները։

Վերջին շաբաթներին Պենտագոնը դիմել է Կոնգրեսին՝ խնդրելով զորավարժությունների և սպառազինության գնումների համար նախատեսված 4,3 միլիարդ դոլարը վերաբաշխել՝ «ավելի հրատապ առաջնահերթությունների ֆինանսավորման» նպատակով, և ներկայում սպասում է պատասխանի։

Leave a comment