Նոր գումարման ԱԺ առաջին նստաշրջանը տեղի կունենա օգոստոսի 2–ին

Բաժանորդագրվել

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Հունիսի 7–ի հերթական ընտրությունների արդյունքներով ընտրված նոր գումարման ԱԺ առաջին նստաշրջանը տեղի կունենա օգոստոսի 2–ին` ժամը 10։00–ին։ Այս մասին այսօր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։

«Հերթական ընտրությունների դեպքում նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը հրավիրվում է նախորդ գումարման ԱԺ–ի լիազորությունների ժամկետի ավատի օրը` ժամը 10։00–ին, և այդ օրը օգոստոսի 2–ն է»,– ընգծեց Հովակիմյանը։

Leave a comment