Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ֆիզիկական ներգործության դեպքի առթիվ կա նախաձեռնված քրեական վարույթ, նշանակվել է դատաբժշակական փորձաքննություն։ Այս մասին Araratnews-ին հայտնեցին ՔԿ-ից։
Հիշեցնենք, որ համացանցում տարածվել է մի տեսանյութ, որում 2 աղջիկ ապտակում և վիրավորում են մեկ այլ աղջկա։ ՆԳՆ-ից մեր հարցմանն ի պատասխան հայտնել էին, որ դեպքը տեղի է ունեցել հունիս ամսին։ Նույն օրը ՆԳՆ ոստիկանության ծառայողները բոլորին հայտնաբերել և հաղորդման հետ միասին ներկայացրել են Քննչական կոմիտե։