Իրանը 2025 թվականի հունիսին տեղի ունեցած 12-օրյա պատերազմից հետո հազարավոր ուրանի հարստացման ցենտրիֆուգներ է տեղափոխել Նաթանզի մերձակայքում գտնվող «Pickaxe Mountain» ստորգետնյա համալիրի թունելներ։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իսրայելական հետախուզության տվյալներին։
Պարբերականի տեղեկություններով՝ համալիրը գտնվում է Զագրոսի լեռներում՝ Նաթանզի մոտ, և դեռևս ամբողջությամբ չի ավարտվել։ Միաժամանակ, առայժմ հայտնի չէ, թե արդյոք այնտեղ արդեն իրականացվում է ուրանի հարստացում։
Նյութում նշվում է, որ օբյեկտը կարող է օգտագործվել որպես լավ պաշտպանված պահեստ կամ պահուստային հարթակ՝ Իրանի միջուկային ծրագրի հնարավոր վերականգնման համար։
The Wall Street Journal-ի փոխանցմամբ՝ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր հարված հասցնել այս օբյեկտին, եթե Իրանը չկատարի Վաշինգտոնի ներկայացրած պահանջները։