Իրանը հայտարարել է Բահրեյնի ավիաբազայի ամերիկյան թիրախների վրա հարձակման մասին

Քաղաքականություն

21.07.2026 | 14:33

Իրանական բանակը պնդում է, որ անօդաչու թռչող սարքերով հարձակում է իրականացրել Բահրեյնի Շեյխ Իսա ավիաբազայի ԱՄՆ ռազմական թիրախների ուղղությամբ, գրում է  The Guardian-ը։

Իրանական կիսապաշտոնական Fars գործակալության տարածած հայտարարության մեջ բանակը հայտնել է, որ այսօր առավոտյան անօդաչու թռչող սարքերով հարձակումների ալիք է իրականացրել բազայի վրա, որը, ըստ բանակի, օգտագործվում է որպես Թեհրանի դեմ հարձակումների մեկնարկային հարթակ։

Բահրեյնի զինված ուժերը հայտարարել են, որ կասեցրել են իրանական մի շարք հարձակումներ։

«Բահրեյնի զինված ուժերի հակաօդային պաշտպանությունը կասեցրել և ոչնչացրել է իրանական մի շարք օդային ագրեսիաներ»,- ասվում է բանակի հայտարարության մեջ X-ում։

Բացի այդ, Հորդանանի զինվորականները հայտարարել են, որ որսացել են հինգ իրանական անօդաչու թռչող սարք։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հաստատել է հարձակումը՝ հայտարարության մեջ պնդելով, որ թիրախավորել են «Ռուկբան շրջանում գտնվող ամերիկյան ահաբեկչական ուժերին տեղակայված համալիրը»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment