Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ երկրի քաղաքացիները պետք է միասնական գործեն՝ Իսրայելին և ԱՄՆ-ին «հիասթափեցնելու» համար։
«Գերագույն առաջնորդի արյան վրեժը պետք է լուծել պատվով և ուժով, այլ ոչ թե թուլությամբ և բացթողումներով», – ասել է Փեզեշքիանը։
Նա նաև ընդգծել է, որ յուրաքանչյուր ոք, ով կարող է նպաստել երկրի զարգացմանն ու բարգավաճմանը, պետք է իր ներդրումն ունենա։
«Մենք պետք է միասին առաջ շարժվենք, որպեսզի հիասթափեցնենք (զրկենք հույսից) Իսրայելին և ԱՄՆ-ին», – հայտարարել է Իրանի նախագահը։