Իսրայելի ղեկավարությունը փորձում է համոզել ԱՄՆ իշխանություններին վերսկսել լայնամասշտաբ ռազմական գործողությունները Իրանի դեմ՝ նպատակ ունենալով էլ ավելի թուլացնել իսլամական հանրապետության հրթիռային պոտենցիալը և ամբողջությամբ ոչնչացնել նրա միջուկային ծրագրի հետ կապված օբյեկտները: Այս մասին, հղում անելով աղբյուրներին, հայտնել է «The Wall Street Journal» թերթը:
Աղբյուրի պնդմամբ, մասնավորապես, Իսրայելի հետախուզական ծառայությունները ԱՄՆ-ին են փոխանցել տեղեկատվություն այն մասին, թե Իրանը իբր ուրանի հարստացման ցենտրիֆուգները տեղափոխել է Քիրքա լեռան տակ գտնվող ստորգետնյա թունելներ:
Իսրայելական հետախուզության տվյալներով՝ այդ վայրում թունելների խորությունը հասնում է 140 մետրի: Իսրայելի ղեկավարությունը ակնկալում է, որ այս տեղեկատվությունը կազդի Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի հետագա քայլերի վրա և Վաշինգտոնին կդրդի հարվածների նոր՝ ավելի հզոր ալիքի: