Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Թուրքիայի զինված ուժերի թոշակառու բրիգադային գեներալ Իբրահիմ Բույուկբաշը պնդում է, որ 2016 թվականին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ մահափորձը ծրագրվել է 1981 թվականին Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթի սպանության օրինակով։
Գեներալի խոսքով՝ 2016 թվականի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից կարճ ժամանակ առաջ Թուրքիայի նախագահը պետք է մասնակցեր զորավարժությունների, սակայն ծրագիրը չեղարկվել է կասկածելի գործունեության հայտնաբերումից հետո։
Բույուկբաշը պնդում է, որ ավելի ուշ պարզվել է, որ Էրդողանի դեմ մահափորձը ծրագրվել է 1981 թվականին Կահիրեում ռազմական շքերթի ժամանակ Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթի սպանության նման։