ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում շնորհավորել է Էնդի Բըրնհեմին՝ Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
«Ջերմորեն շնորհավորում եմ Էնդի Բերնհեմին` ՄԹ վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։
Ակնկալում եմ սերտորեն համագործակցել Ձեզ հետ՝ խորացնելու Հայաստան–ՄԹ ռազմավարական գործընկերությունը և ամրապնդելու մեր ժողովուրդների միջև բարեկամությունը»։