«Անհամբեր սպասում եմ սերտ գործակցությանը». Փաշինյանը՝ Մեծ Բրիտանիայի նոր վարչապետին

Բաժանորդագրվել

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն էլ շնորհավորել է իր գործընկերոջը։

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էնդի Բերնեմին Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնն ստանձնելու առթիվ։

«Անկեղծ շնորհավորանքներս Էնդի Բերնեմին՝ Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Անհամբերությամբ սպասում եմ Ձեզ հետ սերտորեն համագործակցելու հնարավորությանը՝ Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև ռազմավարական գործընկերությունն խորացնելու և մեր ժողովուրդների միջև բարեկամությունն ամրապնդելու համար»,- X-ում գրել է Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն էլ շնորհավորել է իր գործընկերոջը` Էդ Միլիբենդին՝ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ։

«Անհամբերությամբ սպասում եմ Ձեզ հետ գործակցելու հնարավորությանը՝ Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև ռազմավարական գործընկերությունը զարգացնելու և մեր ընդհանուր առաջնահերթությունների շուրջ փոխգործակցությունն խորացնելու համար»,- X-ում գրել է Միրզոյանը։

Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Էնդի Բերնեմը հուլիսի 20-ին պաշտոնապես ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ն ընդունել էր Կիր Սթարմերի հրաժարականը, որը հունիսի 22-ին հայտարարել էր պաշտոնից հեռանալու մասին։

Leave a comment