https://arm.sputniknews.ru/20260721/evrvopakan-shukan-der-anhasaneli-e-dzknabujtsnery-bvoghvoqi-akcia-en-anum-karavarutjan-mvot-104849415.html
Եվրոպական շուկան դեռ անհասանելի է․ ձկնաբույծները բողոքի ակցիա են անում կառավարության մոտ
Եվրոպական շուկան դեռ անհասանելի է․ ձկնաբույծները բողոքի ակցիա են անում կառավարության մոտ
Sputnik Արմենիա
Տնտեսվարողները տարիներ շարունակ հետևողական աշխատանքի շնորհիվ կարողացել են բազմապատկել ռուսական շուկա արտահանման ծավալները՝ տարեկան 60 տոննայից հասցնելով շուրջ… 21.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-21T10:05+0400
2026-07-21T10:05+0400
2026-07-21T10:06+0400
ձկնաբուծարան
բողոքի ակցիա
հհ կառավարություն
արտահանում
եվրոպա
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/15/104848732_0:10:1280:730_1920x0_80_0_0_475f1eea4eaca27ada8e30e739f63e08.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Ձկնաբույծները բողոքի ակցիա են անում կառավարության մոտ՝ պահանջելով հանդիպում փոխվարչապետի հետ։ Ասում են՝ էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպում արդեն ունեցել են, իրենց հարցերի պատասխանը չեն ստացել։ Նրա խոսքով՝ այսօր տնտեսություններում շուրջ 15 հազար տոննա կենդանի ձուկ կա, որը միանգամից եվրոպական շուկայում սպառելն անիրատեսական է։ Դրան ավելացրած նաև սառնարաններում առկա այն ձուկը, որը Ռուսաստանի սահմանից հետ է վերադարձվել Հայաստան։Արթուր Աթոյանը շեշտեց՝ տնտեսվարողները տարիներ շարունակ հետևողական աշխատանքի շնորհիվ կարողացել են բազմապատկել ռուսական շուկա արտահանման ծավալները՝ տարեկան 60 տոննայից հասցնելով շուրջ 13 հազար տոննայի։ 2 ամսում նման ծավալների հասնել եվրոպական շուկայում տնտեսվարողն անիրատեսական է համարում։Միաժամանակ, շեշտում են՝ դեմ չեն նաև եվրոպական շուկա արտահանմանը, բայց 13 հազարտոննայանոց շուկայի միանգամից տեղափոխումն իրատեսական չէ։
եվրոպա
2026
Լուրեր
am_HY
Акция протеста на площади Республики
Sputnik Արմենիա
Акция протеста на площади Республики
2026-07-21T10:05+0400
true
PT0M26S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/15/104848732_121:0:1140:764_1920x0_80_0_0_0d81bbf458aaec06060d0daa4c29f6dd.jpg.webp
ձկնաբուծարան, բողոքի ակցիա, հհ կառավարություն, արտահանում, եվրոպա, ռուսաստան, видео
ձկնաբուծարան, բողոքի ակցիա, հհ կառավարություն, արտահանում, եվրոպա, ռուսաստան, видео
Տնտեսվարողները տարիներ շարունակ հետևողական աշխատանքի շնորհիվ կարողացել են բազմապատկել ռուսական շուկա արտահանման ծավալները՝ տարեկան 60 տոննայից հասցնելով շուրջ 13 հազար տոննայի։
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Ձկնաբույծները բողոքի ակցիա են անում կառավարության մոտ՝ պահանջելով հանդիպում փոխվարչապետի հետ։ Ասում են՝ էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպում արդեն ունեցել են, իրենց հարցերի պատասխանը չեն ստացել։
«Ակնկալում ենք պետական աջակցության ծրագրեր․ 2 ծրագրեր կառավարությունն իրագործել է, բայց անիրատեսական է և դրանք ոլորտին որևէ դրական արդյունք չեն բերելու։ Փորձում են հանրությանը ցույց տալ, թե ոլորտի հետ կապված հարց է լուծվել։ Սակայն ո՛չ Եվրոպա արտահանման կանոնակարգերը հաստատելու հետ կապված է հարց լուծվել, ո՛չ էլ արտահանման հետ կապված սուբսիդիա տրամադրելունը։ Մենք ասել ենք ու էլի ասելու ենք՝ եվրոպական շուկան մեզ համար դեռևս անհասանելի է»,- նշեց Ձկնաբույծների միության նախագահ Արթուր Աթոյանը։
Նրա խոսքով՝ այսօր տնտեսություններում շուրջ 15 հազար տոննա կենդանի ձուկ կա, որը միանգամից եվրոպական շուկայում սպառելն անիրատեսական է։ Դրան ավելացրած նաև սառնարաններում առկա այն ձուկը, որը Ռուսաստանի սահմանից հետ է վերադարձվել Հայաստան։
Արթուր Աթոյանը շեշտեց՝ տնտեսվարողները տարիներ շարունակ հետևողական աշխատանքի շնորհիվ կարողացել են բազմապատկել ռուսական շուկա արտահանման ծավալները՝ տարեկան 60 տոննայից հասցնելով շուրջ 13 հազար տոննայի։ 2 ամսում նման ծավալների հասնել եվրոպական շուկայում տնտեսվարողն անիրատեսական է համարում։
Միաժամանակ, շեշտում են՝ դեմ չեն նաև եվրոպական շուկա արտահանմանը, բայց 13 հազարտոննայանոց շուկայի միանգամից տեղափոխումն իրատեսական չէ։