ԵԱՏՄ-ից դուրս գալը Հայաստանի համար կհանգեցնի հսկայական տնտեսական և սոցիալական ծախսերի։ Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ Եվրոպական խնդիրների դեպարտամենտի տնօրեն, Արկտիկական խորհրդում ՌԴ ավագ պաշտոնյա Վլադիսլավ Մասլեննիկովը։
«Այն, որ եվրասիական ինտեգրումից հրաժարվելն անխուսափելիորեն Երևանի համար կապված կլինի հսկայական տնտեսական և սոցիալական ծախսերի հետ, Եվրամիությանը քիչ է մտահոգում»,- ասել է Մասլեննիկովը։