https://arm.sputniknews.ru/20260721/amn-n-ev-irany-krkin-harvatsner-en-pvokhanakel-ajs-zhami-nvorutjunnery-104848272.html
ԱՄՆ-ն և Իրանը կրկին հարվածներ են փոխանակել. այս ժամի նորությունները
ԱՄՆ-ն և Իրանը կրկին հարվածներ են փոխանակել. այս ժամի նորությունները
Sputnik Արմենիա
Իրանը հայտնել է Քուվեյթում գտնվող ամերիկյան երեք բազաների հարվածելու մասին։ 21.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-21T09:45+0400
2026-07-21T09:45+0400
2026-07-21T09:47+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/15/104848091_0:0:1280:720_1920x0_80_0_0_b735365fe92f38177fca5b01b3dec651.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է Իրանի դեմ հարվածների հերթական շարքն ավարտելու մասին։«ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական փուլը հուլիսի 20-ին, ԱՄՆ արևելյան ափի ժամանակով ժամը 21:00-ին (Մոսկվայի ժամանակով ժամը 4:00-ին – խմբ.)», – ասվում է Х–ում տեղադրված հրամանատարության հայտարարության մեջ։Հաղորդվում է, որ ԱՄՆ ուժերը հարվածներ են հասցրել Իրանի ռազմական հրամանատարական կենտրոններին, հրթիռների և անօդաչուների արձակման վայրերին, ինչպես նաև հակաօդային պաշտպանության համակարգերին։Լրատվամիջոցների տվյալներով` մի քանի պայթյուններ են որոտացել Իրանի հարավային Շիրազ քաղաքում ԱՄՆ զինվորականների հասցված հարվածներից հետո։ Հարձակման է ենթարկվել քաղաքի թաղամասերից մեկը։Իրանը, իր հերթին, հայտարարել է Քուվեյթում գտնվող ամերիկյան երեք բազաների վրա անօդաչուներով հարվածելու մասին։«Իրանի բանակը հայտարարել է, որ իր կամիկաձե հարվածային անօդաչուները հարձակվել են «Արիֆջան» ռազմաաբազայի վարչական շենքերի և ռադիոուղղորդման ալեհավաքների, Ալ-Ուդայրի ճամբարի ուղղաթիռիների վայրէջքի հարթակների, ինչպես նաև Քուվեյթի «Ահմադ Ալ-Ջաբեր» ավիաբազայի զորանոցի վրա», – ասվում է Press TV–ի Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է, որ հրթիռներով և անօդաչուներով միաժամանակյա հարվածների ժամանակ խոցվել է Մուհարաք քաղաքում գտնվող ԱՄՆ ռադիոլոկացիոն կայանը և Ռիֆֆա քաղաքում գտնվող Patriot ՀՕՊ համակարգը (Բահրեյն)։Բացի այդ, պայթյուններից հետո երկու նավթատար լցանավ է հրդեհվել Հորմուզի նեղուցում։ Երկու նավերն էլ փորձել են անցնել Հորմուզի նեղուցով և պայթել են ականների վրա, հաղորդում է IRNA-ն։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
2026
Լուրեր
am_HY
Иран нанес удары беспилотниками по площадке для вертолетов и зданию, где размещены силы армии США на базе “Ахмад аль-Джабер” в Кувейте
Sputnik Արմենիա
Иран нанес удары беспилотниками по площадке для вертолетов и зданию, где размещены силы армии США на базе “Ахмад аль-Джабер” в Кувейте
2026-07-21T09:45+0400
true
PT0M26S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/15/104848091_195:0:1155:720_1920x0_80_0_0_ad4e31e61e421bf076c27f3479aea57f.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատերազմ, видео
իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատերազմ, видео
Իրանը հայտնել է Քուվեյթում գտնվող ամերիկյան երեք բազաների հարվածելու մասին։
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է Իրանի դեմ հարվածների հերթական շարքն ավարտելու մասին։
«ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական փուլը հուլիսի 20-ին, ԱՄՆ արևելյան ափի ժամանակով ժամը 21:00-ին (Մոսկվայի ժամանակով ժամը 4:00-ին – խմբ.)», – ասվում է Х–ում տեղադրված հրամանատարության հայտարարության մեջ։
Հաղորդվում է, որ ԱՄՆ ուժերը հարվածներ են հասցրել Իրանի ռազմական հրամանատարական կենտրոններին, հրթիռների և անօդաչուների արձակման վայրերին, ինչպես նաև հակաօդային պաշտպանության համակարգերին։
Լրատվամիջոցների տվյալներով` մի քանի պայթյուններ են որոտացել Իրանի հարավային Շիրազ քաղաքում ԱՄՆ զինվորականների հասցված հարվածներից հետո։ Հարձակման է ենթարկվել քաղաքի թաղամասերից մեկը։
Իրանը, իր հերթին, հայտարարել է Քուվեյթում գտնվող ամերիկյան երեք բազաների վրա անօդաչուներով հարվածելու մասին։
«Իրանի բանակը հայտարարել է, որ իր կամիկաձե հարվածային անօդաչուները հարձակվել են «Արիֆջան» ռազմաաբազայի վարչական շենքերի և ռադիոուղղորդման ալեհավաքների, Ալ-Ուդայրի ճամբարի ուղղաթիռիների վայրէջքի հարթակների, ինչպես նաև Քուվեյթի «Ահմադ Ալ-Ջաբեր» ավիաբազայի զորանոցի վրա», – ասվում է Press TV–ի Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է, որ հրթիռներով և անօդաչուներով միաժամանակյա հարվածների ժամանակ խոցվել է Մուհարաք քաղաքում գտնվող ԱՄՆ ռադիոլոկացիոն կայանը և Ռիֆֆա քաղաքում գտնվող Patriot ՀՕՊ համակարգը (Բահրեյն)։
Բացի այդ, պայթյուններից հետո երկու նավթատար լցանավ է հրդեհվել Հորմուզի նեղուցում։ Երկու նավերն էլ փորձել են անցնել Հորմուզի նեղուցով և պայթել են ականների վրա, հաղորդում է IRNA-ն։