«Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող 13-ամյա Նարեն ելույթ կունենա «BOO!» երգով։
Նարեն էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի դուստրն է: Այդ մասին Քերոբյանը հայտնել էր ֆեյսբուքյան իր էջում:
«Այս տարի դստրիկս` Նարե Քերոբյանը, հաղթեց ազգային մրցույթը և կներկայացնի Հայաստանը մանկական Եվրատեսիլում»,– գրել է նա։
Երգի տեսահոլովակն արդեն հասանելի է:
Այս տարվա «Մանկական Եվրատեսիլը» կանցկացվի հոկտեմբերի 24-ին՝ Մալթայում։