https://arm.sputniknews.ru/20260721/lujs-ashkharh-e-ekel-ancjal-tari-marmarik-getum-kheghdvats-2-amja-tigrani-eghbajry-104847293.html
Լույս աշխարհ է եկել անցյալ տարի Մարմարիկ գետում խեղդված 2-ամյա Տիգրանի եղբայրը
Լույս աշխարհ է եկել անցյալ տարի Մարմարիկ գետում խեղդված 2-ամյա Տիգրանի եղբայրը
Sputnik Արմենիա
Հղիության մասին կինն իմացել է ամուսնու մահից օրեր անց։ 21.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-21T09:31+0400
2026-07-21T09:31+0400
2026-07-21T09:33+0400
մարմարիկ
գետ
երեխա
արփինե սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/15/104846670_0:100:1920:1180_1920x0_80_0_0_77ae1ebef381137080e7df266329c768.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Լույս աշխարհ է եկել անցյալ տարի Մարմարիկ գետում խեղդված 2-ամյա Տիգրան Պետրոսյանի եղբայրը, որին կրկին Տիգրան են անվանակոչել։ ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն այցելել է Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղ՝ Պետրոսյանների ընտանիք՝ շնորհավորելու ընտանիքին, որտեղ ծանր կորուստներից հետո կրկին հնչել է մանկան ձայնը՝ լցնելով տունը նոր հույսով ու ջերմությամբ։«Նախարարը ընտանիքին մաղթել է առողջություն, ամրություն, խաղաղ ու երջանիկ օրեր՝ ընդգծելով, որ փոքրիկի ծնունդը նոր հույսի և կյանքի շարունակության խորհրդանիշ է»,- նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։Հիշեցնենք, որ 2025թ․ մայիսի 24-ին՝ 20 օր տևած որոնողական աշխատանքներից հետո, փրկարարները գետից դուրս էին բերել փոքրիկ Տիգրանի մարմինը։ Ողբերգությունից ամիսներ անց հանկարծամահ էր եղել փոքրիկի հայրը՝ Նորայր Պետրոսյանը։ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ ամուսնու մահից օրեր անց կինն իմանում է, որ հղի է։
մարմարիկ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/15/104846670_107:0:1814:1280_1920x0_80_0_0_9c0794958198c4f0d177765afbb62365.jpg.webp
մարմարիկ, գետ, երեխա, արփինե սարգսյան
մարմարիկ, գետ, երեխա, արփինե սարգսյան
Հղիության մասին կինն իմացել է ամուսնու մահից օրեր անց։