Հուլիսի 21-ին՝ ժամը 09:00-ից մինչև հուլիսի 22-ը՝ ժամը 21:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Նոր Հաճն, Եղվարդ քաղաքների, Արգել, Նոր Գեղի, Նոր Արտամետ, Քանաքեռավան, Մրգաշեն, Զորավան, Արագյուղ, Լուսակերտ, Նոր Երզնկա, Պռոշյան բնակավայրերի, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի, Մուղնի և Տանձանոց թաղամասերի, Փարպի, Օշական (այդ թվում Օշականի Ձախ ափ թաղամասի), Բյուրական, Սասունիկ (այդ թվում Սասունիկի Կարին թաղամասի), Ուշի, Կարբի, Սաղմոսավան, Բազմաղբյուր, Արտաշավան, Ոսկեվազ, Ոսկեհատ, Ղազարավան, Ագարակ, Օհանավան, Աղձք, Ուջան, Կոշ, Անտառուտ, Օրգով, Արագածոտն բնակավայրերի գազասպառողների և նշված բնակավայրերում գործող տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն։
Գազամատակարարումը կդադարեցվի պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով։
Դիտումների քանակ8