https://arm.sputniknews.ru/20260720/erevani-kentrvonum-armatic-chvoracats-hastabun-tsar-e-tapalvel-tuzhatsner-chkan-104843364.html
Երևանի կենտրոնում արմատից չորացած հաստաբուն ծառ է տապալվել. տուժածներ չկան
Երևանի կենտրոնում արմատից չորացած հաստաբուն ծառ է տապալվել. տուժածներ չկան
Sputnik Արմենիա
Բնակիչները նշել են, որ ծառի համար շատ են դիմել քաղաքապետարան, որ գան հեռացնեն, սակայն միշտ անորոշ պատասխան են ստացել։ 20.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-20T23:39+0400
2026-07-20T23:39+0400
2026-07-20T23:39+0400
ծառ
երևան
քամի
երևանի քաղաքապետարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/0f/90141120_0:150:1600:1050_1920x0_80_0_0_b54687c5ce6a022d66fdd4c0473c0f43.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Երևանի կենտրոնում` Զաքյան 4 շենքի բակում, արմատից չորացած հաստաբուն ծառ է տապալվել՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ ու ամբողջությամբ փակելով ճանապարհը։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։ Կայքի տեղեկություններով` ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգը ստացվել է այսօր` ժամը 21:40–ի սահմաններում։ Դեպքի վայր են ժամանել «Գազպրոմ Արմենիայի», «Տրանս Գազի» և Երևանի «ԳԳՄ»–ի աշխատակիցները։Ծառի տապալման հետևանքով տուժածներ չկան։ Վնասված ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը պարզվում է։Ուժեղ քամին վնասներ է հասցրել Արմավիրի, Լոռու, Կոտայքի և Տավուշի մարզերում. ՆԳՆԿայքի փոխանցմամբ` դեպքի մասին տեղեկացվել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, որի հանձնարարականով արդեն դեպքի վայր են ժամանել փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանը, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները՝ պետ Արմեն Բեգոյանի գլխավորությամբ։Բնակիչները նշել են, որ ծառի համար շատ են դիմել քաղաքապետարան, որ գան հեռացնեն, սակայն միշտ անորոշ պատասխան են ստացել։
երևան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/0f/90141120_0:0:1600:1200_1920x0_80_0_0_cb6ef7f52447c74abbcfecb967a1087c.jpg.webp
ծառ, երևան, քամի, երևանի քաղաքապետարան
ծառ, երևան, քամի, երևանի քաղաքապետարան
Բնակիչները նշել են, որ ծառի համար շատ են դիմել քաղաքապետարան, որ գան հեռացնեն, սակայն միշտ անորոշ պատասխան են ստացել։