«Հիբրիդային պատերազմ» Հայաստանի դեմ. ո՞վ է իրական ագրեսորը և ո՞վ` զոհը

https://arm.sputniknews.ru/20260720/hibridajin-paterazm-hajastani-dem-vov-e-irakan-agresvory-ev-vov-zvohy-104834481.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Արման Աբովյան

https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1d/69370563_390:0:2438:2048_100x100_80_0_0_188b546fbabc1be33f59113226ca8d22.jpg.webp

Արման Աբովյան

https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1d/69370563_390:0:2438:2048_100x100_80_0_0_188b546fbabc1be33f59113226ca8d22.jpg.webp

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/14/104835067_0:151:1440:1231_1920x0_80_0_0_2d65fb1cb65f56208beacc96694d3f1f.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

եվրամիություն, ռուսաստան, հայաստան, հիբրիդային պատերազմ, հեղինակներ

եվրամիություն, ռուսաստան, հայաստան, հիբրիդային պատերազմ, հեղինակներ

Բաժանորդագրվել

Sputnik Արմենիայի սյունակագիր Արման Աբովյանի կարծիքով՝ «Ռուսաստանի հիբրիդային պատերազմի» դեմ պայքարի կարգախոսի ներքո սոցցանցերի հայկական տիրույթում խոսույթներ են առաջ մղվում այն մասին, որ Մոսկվան «հայերի թշնամին է», Անկարան և Բաքուն՝ «հայերի բարեկամները»։

Եվ այսպես` ինչպես հայտնի է, վերջին տարիներին «հիբրիդային պատերազմ» տերմինը եվրոպական քաղաքական հռետորաբանության մեջ դարձել է ամենատարածվածներից մեկը՝ կապված այն երկրների հետ, որոնց ԵՄ-ն դիտարկում է որպես իր նոր ազդեցության կետեր Արևելյան (հետխորհրդային) Եվրոպայում և Հարավային Կովկասում։

Խոսքը Մոլդովայի, Վրաստանի և Հայաստանի մասին է։

Եվ եթե Վրաստանի հետ կապված «հիբրիդային պատերազմ» սահմանումը հիմնականում վերաբերում է իբր («իբր» բառն այստեղ առանցքային նշանակություն ունի) ընդդիմության նկատմամբ Վրաստանի իշխանությունների գործողություններին, ապա Մոլդովայի և Հայաստանի նկատմամբ եվրոպացի պաշտոնյաներն այս արտահայտությունն օգտագործում են որպես Ռուսաստանի կողմից Մոլդովայի և Հայաստանի ներքին գործերին տեղեկատվական միջամտության փորձ։

Հրեշավոր պատմություններ են հորինվում, որոնց համաձայն՝ Ռուսաստանը ուղղակի առավոտից-երեկո «գրոհում» է այդ երկրների քաղաքացիների ուղեղները՝ փորձելով ազդել ներքաղաքական իրավիճակի վրա և ներքին անկայունություն հրահրել (ուղիղ մեջբերում բրյուսելյան պաշտոնյաներից)։

Եվ եթե Մոլդովայի առումով տեղեկատվություն քիչ թե շատ կա, ապա այսպես կոչված «հայկական տեղեկատվական քեյսը» համեմատաբար նոր օրակարգ է Հայաստանի և Եվրամիության պաշտոնական իշխանությունների միջև հարաբերություններում։

Այսպես, Բրյուսելը պաշտոնապես և ավանդաբար պնդում է, որ Հայաստանի համար հիմնական սպառնալիքը «խորհրդավոր» ռուսական տեղեկատվական գործողություններն ու իբրև թե «հիբրիդային ազդեցությունն» են։

Ընդ որում, որպես ապացույց այս պնդումներին, Հայաստանում խորհրդարանական ընտրություններից առաջ նախընտրական շրջանում պարբերաբար հրապարակվում էին որոշակի փաստաթղթեր, որտեղ ի հայտ էր գալիս խիստ «նուրբ» բնույթի տեղեկություն այն մասին, թե ով և ինչպես է «ռուսների» հրահրմամբ Հայաստանում հիբրիդային պատերազմ վարում։

Հայի արյունը, Բաքվի գազը և ԵՄ-ի փողը. «սիրելի Ուրսուլայի» այցի արդյունքները

Ամենահետաքրքիրը հետո սկսվեց, երբ այդ «փաստաթղթերի» նույնիսկ ամենամակերեսային ստուգումը ցույց տվեց, որ Ռուսաստանի կողմից Հայաստանի դեմ ենթադրյալ «հիբրիդային պատերազմի» մասին տեղեկատվությունը կեղծ է, և որ ռուսական միջամտության իբր «ապացույցների» հրապարակման հետևում կանգնած են որոշակի ուժեր, որոնց մեթոդները խիստ հիշեցնում են հոգեբանական պատերազմ վարելու նույն եվրոպացի կամ ամերիկացի մասնագետների գործողությունները։

Այնուամենայնիվ, հայկական տեղեկատվական դաշտ կեղծ նյութեր էին լցվում, և եվրոպացիները ձևանալով, թե «պայքարում են ճշմարտության համար», ընդլայնում էին իրենց մեդիամիջամտությունը Հայաստանի ներքին գործերին։

Կարծում եք` ընտրություններից հետո իրավիճակը հանդարտվե՞ց։

Իրավիճակն այնքան վատացավ, որ արդեն ընտրություններից հետո Եվրամիությունը հատուկ առաքելություն ստեղծեց՝ Հայաստանում այսպես կոչված «հիբրիդային սպառնալիքների» դեմ պայքարելու համար, իսկ Եվրախորհրդարանը և ԵՄ կառույցները պարբերաբար հայտարարում են «ռուսական ապատեղեկատվության» դեմ պայքարի անհրաժեշտության մասին, ընդ որում հենց իրենք էլ ստեղծում են այդ կեղծիքներն ու ստերը «չար ռուսների» մասին, որոնք ցանկանում են տեղեկատվական առումով ստրկացնել Հայաստանը:

Եվ, հաշվի առնելով վերոնշյալը, օրինաչափ հարց է առաջանում. իսկ եթե Ռուսաստանի ենթադրյալ «հիբրիդային պատերազմի» դեմ պայքարի կարգախոսի ներքո Հայաստանում բոլորովին այլ տեղեկատվական արշա՞վ է ծավալվում։

Միասին համադրենք փաստերը։

Դրամաշնորհային և ֆինանսական ներարկումների միջոցով ԵՄ-ի հետ կապված և հայկական տեղեկատվական դաշտում գործող լրատվամիջոցներով հայ հասարակությունը ներկայում ամեն օր ենթարկվում է զանգվածային, ագրեսիվ հակառուսական տեղեկատվական մշակման։

Հայկական սոցցանցերում գործում են հազարավոր էջեր, բլոգերներ և մեդիահարթակներ, որոնք օրական գրեթե 24 ժամ առաջ են մղում միևնույն միտքը՝ Ռուսաստանը հայերի թշնամին է, Թուրքիան և Ադրբեջանը՝ «հայերի բարեկամները», և, ընդհանրապես, Հայաստանը հնարավորինս շուտ պետք է դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ), առավելագույնս հեռու մնա Ռուսաստանից և ամբողջությամբ վերակողմնորոշվի դեպի Եվրամիություն (կարդա՝ Թուրքիա և Ադրբեջան):

Տարօրինակ «զուգադիպությամբ» տեղեկատվական նման օրակարգը լիովին համընկնում է Հայաստանի և Եվրամիության միջև հետագա աշխարհաքաղաքական մերձեցման «անհրաժեշտության» մասին Բրյուսելի քաղաքական հայտարարությունների հետ:

Վերոնշյալի լույսի ներքո, եվրոպական քարոզչական ու քաղաքական ինստիտուտները բացահայտ հայտարարում են ռազմավարական հաղորդակցությունների, «ապատեղակատվության» դեմ պայքարի, լրատվամիջոցների զարգացման, կիբեռանվտանգության և Հայաստանի՝ այսպես կոչված ժողովրդավարական կայունության ամրապնդման նախագծերի ֆինանսավորումը ընդլայնելու մասին:

Այսինքն՝ ապատեղեկատվության դեմ պայքարի հովանու ներքո աշխարհաքաղաքական խաղացողը՝ ԵՄ-ն, ընդլայնում է բացահայտ կեղծիքների և ստերի գեներացման ուղղությամբ իր ներկայությունը։

Միանգամից վերապահում անենք, որ ԶԼՄ-ների հետ տեղեկատվական ծրագրերի ֆինանսավորման փաստն ինքնին հակաիրավական գործունեության ապացույց չէ։ Սակայն չի կարելի չնկատել, որ հսկայական ֆինանսական ռեսուրսներն ուղղվում են հենց տեղեկատվական միջավայրի և հասարակական տրամադրությունների ձևավորմանը, որոնք վառ արտահայտված հակառուսական կողմնակալություն ունեն։

Հիշեցնենք, որ այս ամենն արվում է որպես «փոքր, բայց հպարտ երկրի» պաշտպանություն՝ վերջինիս՝ դեպի ԵՄ տանող ճանապարհին։

Այս ֆոնին կտրուկ սրվել են Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները, քանի որ, ինչպես հայտարարել են ռուսները, Ռուսաստանը դեմ չէ Հայաստանի՝ դեպի ԵՄ ընթացքին, բայց, ներողություն, ոչ ի հաշիվ ԵԱՏՄ-ում Հայաստանի ներկայության շրջանակներում վերջինիս՝ Ռուսաստանի տնտեսական աջակցության։

Հիմա դիտարկենք, թե իրականում ով է հիբրիդային պատերազմ մղում Հայաստանի դեմ։

Ընդ որում, հաշվի առնելով վերը ասվածը, առաջանում է մի շատ անհարմար հարց։

Իսկ ի՞նչ է իրականում ստնում Հայաստանը՝ հեռանալով ԵԱՏՄ շուկայից, ԵՄ շուկաներում հայկական արտադրանքի Եվրոպական տնտեսական ինտեգրման մասին բազմաթիվ խոստումների դիմաց։

Փորձելով հիբրիդային կերպով «լվանալ» հայ քաղաքացիների ուղեղը՝ եվրոպացի պաշտոնյաները բազմիցս խոսել են հայկական բիզնեսի և գյուղատնտեսության համար նոր հնարավորությունների մասին։

Որ ասել են՝ դա փաստ է։

Սակայն, չնայած ամպագորգոռ հայտարարություններին, ԵՄ շուկա մուտքը նախկինի պես սահմանափակված է բազմաթիվ արհեստական տեխնիկական պահանջներով, սերտիֆիկացմամբ, քվոտաներով, ներեվրոպական նորմատիվներով և մնացած եվրավարչարարական ճամարտակությամբ, ինչին հայկական տնտեսությունը պարզապես չի դիմանա։

«Մոլդովական սցենարի» ռումինական ամփոփումը. Հայաստանը հաշվի կառնի՞ եվրոդասերը

Ի դեպ, այս ֆոնին հասարակական բացասական արձագանք են առաջացրել նաև եվրոպական ներկայացուցիչների խորհրդանշական ակցիաները, այդ թվում՝ Եվրոպական Միության ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսի՝ հայկական ծիրանի ջեմի բանկաների մասով լայնորեն քննարկված «ժեստը», որը քննադատներն ընդունել են որպես քաղաքական բարձրագոչ խոստումների և գործնական տնտեսական աջակցության անհամաչափության խորհրդանիշ:

Միևնույն ժամանակ, Եվրոպական միությունը պաշտոնապես մեծացնում է ներկայությունը Հայաստանում հենց տեղեկատվական անվտանգության, ռազմավարական հաղորդակցության և հակազդեցության այն ոլորտում, ինչը ԵՄ-ն որակում է որպես ռուսական ազդեցություն:

Օրինակ, որպես ռուսական ազդեցության տարր ԵՄ-ն ընկալում է բնական գազի ցածր գները։ Մի՛ ծիծաղեք, ահա այսպես են եվրաչինովնիկները մեկնաբանում Հայաստանի համար ռուսական գազի ցածր գները։

Դա դա էլ հասկանալի է՝ ԵՄ-ում գազի գինը կրկնակի-եռակի բարձր է։

Այսինքն՝ ունենք մի իրավիճակ, երբ ԵՄ-ն, օգտագործելով Հայաստանի քաղաքացիների հանրային գիտակցության վրա տեղեկատվական ազդեցության բազմաթիվ գործիքներ, բացահայտ հիբրիդային պատերազմ է մղում մեր երկրի դեմ՝ փաստորեն գլխիվայր շրջելով ողջախոհությունն ու տնտեսական շահը։

Հետևաբար, այսօր գլխավոր հարցն այն չէ, թե արդյոք գոյություն ունի հիբրիդային պատերազմ: Այն իսկապես գոյություն ունի։

Հարցը միայն այն է, թե ով է այն առաջնորդում, ինչ մեթոդներով և ում շահերի համար։

Հայ հասարակությունն իրավունք ունի ինքնուրույն տալ այս հարցի պատասխանը՝ քննադատաբար գնահատելով ցանկացած արտաքին տեղեկատվական արշավ՝ անկախ նրանից՝ այն գալիս է Արևելքից, թե՞ Արևմուտքից:

Միայն այդպես։

Leave a comment