Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել նախկին ամուսնու որդու և առաջին կնոջ դեմ

Բաժանորդագրվել

Ռոտենբերգը հայցադիմումը Երևանի քաղաքացիական դատարան ներկայացրել է հուլիսի 9–ին, որը վարույթ է ընդունվել հուլիսի 15–ին։

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ նախկին ամուսնու՝ գործարար, քաղաքական գործիչ Տիգրան Արզաքանցյանի որդու՝ Մաքսիմուս Արզաքանցյանի, և առաջին կնոջ` Նաիրա Խաչատրյանի դեմ։ Այդ մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական «Դատալեքս» համակարգից։

Ռոտենբերգը հայցադիմումը Երևանի քաղաքացիական դատարան ներկայացրել է հուլիսի 9–ին, վարույթ է ընդունվել հուլիսի 15–ին։

Հայցադիմումով նա պահանջում է 2024 թ. մարտի 5–ին Նաիրա Խաչատրյանի և Մաքսիմումս Արզաքանցյանի միջև կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի նկատմամբ կիրառել շինծու գործարքի անվավերության հետևանքներ։

«Խնդրում ենք տվյալ գործարքով գնորդ ճանաչել Նատալյա Ռոտեմբերգին և որպես անվավերության հետևանք՝ անվավեր ճանաչել Մաքսիմուս Արզաքանցյանի անվամբ Երևանի Քանաքեռ–Զեյթուն, Բաբայան փողոցում գտնվող անշարժ գույքի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը»,– ասված է հայցադիմումի մեջ:

Նշենք, որ Ռոտենբերգը նաև հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության և պահանջում է, որպեսզի ոստիկանությունը պարտավորվի ձեռնպահ մնալ Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում գտնվող տնից իրեն վտարելուց։

Leave a comment