Լրատվամիջոցը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացել է, որ Հարությունյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու վերաբերյալ ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել։
ArmLur.am–ը հիշեցրել է, որ Արայիկ Հարությունյանի հրաժարականի վերաբերյալ իրենց հարցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ չի պատասխանել` չհերքելով և չհաստատելով այն։ ԶԼՄ–ն նաև նշում է, որ Հարությունյանը հայտնվել է Փաշինյանի «սև ցուցակում». Հարությունյանի մասին վարչապետին զեկուցվել են տեղեկություններ, որոնք զայրացրել են նրան։
Մամուլը նաև գրեց, որ Արայիկ Հարությունյանը, նախընտրական շրջանում հանդիսանալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբի պետ, թերացել է իր աշխատանքում, որն էլ առաջացրել է Փաշինյանի դժգոհությունը։ Փաշինյանը համարել է, որ շտաբի աշխատանքներում և տեղեկատվության հավաքագրման ուղղությամբ լուրջ թերացումներ են արձանագրվել, սխալ կանխատեսումներ և զեկույցներ են եղել։ Նշվում է, որ Հարությունյանը մինչև ընտրությունները Փաշինյանին զեկուցել էր, թե ՔՊ–ն ընտրություններում կարող է ստանալ շուրջ 65% աջակցություն և ապահովել բացարձակ սահմանադրական մեծամասնություն։ Սակայն ընտրությունների վերջնական արդյունքներն այլ պատկեր են արտացոլել։
Ըստ շրջանառվող լուրերի՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի նոր ղեկավարի հնարավոր թեկնածուների թվում նշվում է ԱՄՆ–ում ՀՀ նախկին դեսպան Լիլիթ Մակունցի անունը։
«Գեոպոլիտիկա» Telegram–ալիքի տեղեկություններով էլ` Հարությունյանը ընտրվելու է ՀԱՕԿ նախագահ` այդ պաշտոնում փոխարինելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, որը ներկայում կալանքի տակ է։
Արայիկ Հարությունյանը ներկայում նաև ծանրամարտի ֆեդերացիայի նախագահն է: